Սերժ Սարգսյանը ցավակցել է
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացա բալետի աշխարհահռչակ պարուհու՝ անկրկնելի և հրաշալի Մայա Պլիսեցկայայի մահվան մասին: Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հանդիսատեսների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք Ձեզ հետ […]





































