06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես էլ իմ փայով…» /վիդեո/

Գեներալ Մանվել Գրիգորյանը ոչ միայն հետևում է Հայոց ցեղասպանության հարյումարյակի միջոցառումներին, այլև անձամբ մասնակցում է: «Ես էլ իմ չափով, իմ փայով մասնակցում եմ, ի՞նչի եմ մենակ հետևում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալը: Գեներալը կարծում է, որ ապրիլի 25-ին մենք պետք է առաջնորդվենք պահանջատիրող, միասնական կարգախոսով: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

2015 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,-  Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,-  Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,-  Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,-  Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,- Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ. […]

Օղին լցրել է մերկապարուհու վրա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ 2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառված բռնության մասին։ Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում […]

Երեկոյան կբերվեն Դեր զորից բերված զոհերի մասունքները/վիդեո/

Այսօր ապրիլի 22-ի գիշերը կլինի Մայր աթոռում տեղի կունենա բուն սրբադասման կարգի նախապարտաստությանը, կբերվեն Մայր Աթոռում պահովող Դեր Զորից բերված Ցեղասպանության զոհերի մասունքները: Սրբադասումը հավաքական դրևսորմամբ պետք է տեղի ունենա և չի նշվելու թիվ, անհատների անուններ: Մանրամասները՝ տեսանյութում:

«Բա զոհ ենք, զո՞հ չենք» /վիդեո/

«Մենք այնպիսի ազգ ենք, որ ինչ էլ լինի, պիտի քննադատենք, քննադատողների պակաս չունենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհդանիշները քննադատողների մասին: Նշենք, որ ասվում է, որ կացինը, կախաղանը որպես խորհդանիշեր օգտագործելը խոսում է զոհի հոգեբանության մասին: «Բա զոհ ենք, զո՞հ չենք»,-նկատեց պատգամավորը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ինչ-որ թշնամական ուժեր կան. «սկանդալ» նկարիչների միությունում /վիդեո/

Ապրիլի 17-ին Հայաստանի նկարիչների միությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսն ուղեկցվեց սկանդալով: Ցուցահանդեսի մեկնարկից առաջ  մի խումբ նկարիչներ պարզել են, որ իրենց նկարները չեն ցուցադրվելու:  Հայաստանի նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ հանձնաժողովը տվյալ դեպքում ձեւական բնույթ է կրում. «Հանձնաժողովն այստեղ կապ չունի, ամեն բան Կարեն Աղամյանի ձեռքում է: […]

Ամուսինները իրենց մանկահասակ երեխաներին տանը շղթայակապ են պահել

Ռուսաստանի Օրյոլ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 6 եւ 3 տարեկան երեխաներ, ովքեր շղթաներով կապված են եղել անկողնուն, հայտնում է РИА “Новости”-ն: Ոստիկանություն է դիմել 30-ամյա մի կին եւ ասել, որ իր ամուսինը երեխաներին փակել է տանը: Երբ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, փոքրիկները հայտնաբերվել են շղթայակապված: Պարզվել է, որ վեճի պատճառով կինը հեռացել է […]

ԵԽԽՎ-ում թուրք պատգամավորներից միայն 2-ն են հոտնկայս հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Ըստ թուրքական  իշխանությանը մոտ կանգնած  «Sabah» պարբերականի՝ ԵԽԽՎ-ի՝ «Իսլամական պետությունն» (ԻՊ)  ահաբեկչական խմբավորման մասին մի զեկույցի ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը, որի անունը աղբյուրը չի նշում, ընդգծել է, որ ԻՊ-ն այսօր Միջին Ասիայում քրիստոնյաների ցեղասպանություն է իրականացնում ճիշտ այնպես, ինչպես Օսմանյան կայսությունում թուրքերն են արել հայերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված