29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Ի՞նչով կարող են պատգամավորներն օգնել բանակին

Ազգային ժողովում ՀՀ զինված ուժերում նորարական տեխնոլոգիաների կիրառումը թեմայով լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց. Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից, թե ինչ փուլում են գտնվում բանակցութուններ ԿԳ նախարարության հետ՝ կապված ռազմաարդյունաբերության ոլորտի մասնագետներ պատրաստելու հետ:

<<Կարո՞ղ ենք կանխատեսել, որ որոշ բուհերում շուտով կունենանք համապատասխան ևֆակուլտետներ, բաժիններ, որ մասնագետներ կպատրաստի բանակի ե ռազմաարդյունաբերության համար»: Մարգարիտ Եսայանը հիշեցրեց՝ առաջիկայում ՀՀ պետբյուջեն են քննարկելու, և հետաքրքրվեց՝ ինչով կարող են պատգամավորներն օգնել բանակին:

Փոխնախարարը պատասխանեց, որ այս տարվա ընթացքում բուհերում նոր ֆակուլտետներ բացելը դժվար է, քանի որ կան նեղ մասնագիտական խնդիրներ: Ինչ վերաբերում է պատգամավորների օգնությանը բյուջեի քննարկման ժամանակ,փոխնախարարն ասաց, որ առանց այն էլ ամեն ինչ արվում է ՊՆ ոլորտի համար, և ավելին պահանջել ներկա պահին ճիշտ չէ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ