Փուչիկներ կլինեն
«Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը բարձր տեխոնոլոգիաների ու ՊՆ-ի համագործակցությունը ոչ բավարար համարեց և նշեց, որ այս ոլորտում լրջանալու խնդիր կա: «Փուչիկներ կլինեն, մի երկու տարի այդ փուչիկներով կապրենք, բայց հակառակորդը նենց չի անի, որ հանգիստ ապրենք, հակառակորդը հակառակ դեպքում կբերի նրան, որ լրջանանք այս ոլորտում»,-կարծում է նա:
Նա նշեց, որ ժամանակին համագործակցության մասին առաջարկ է եղել, ընդունվել է, սակայն համապատասխան ընթացք չի տրվել: «Վստահ ասեմ, որ իրավիճակն այդքան էլ ոգևորիչ չի, մենք գործ ունենք ինստիտուցիոնալ խնդիների հետ, այլ ոչ թե անձնական և այլն: Հիմնական եզրակացությունն այն է, որ ռազմարդյունաբերական համակարգը չի կարող լինել ՊՆ կազմում, դա հիմնական այն խնդիրն է, որ մենք ունենք: Այստեղ նախևառաջ պետք է առաձնացնել դրանք»,-ասաց նա:
Կարեն Վարդանյանը նկատեց, թե կա նաև հոգեբանական խնդիրներ: «Մեր պաշտոնյանների զգալի մասը չի համարում, որ հայ մարդը կարող է նորմալ բան սարքել, որովհետև ինքն այդ միջավայրից դուրս չի եկել, այլ միջավայրում է եղել, հայտնվել է բանակի ղեկավարության և այլ ստրուկտուրաներում, և ինքը չի տեսել նման բան»,-ասաց նա:
Վարդանյանը հայտարարեց, թե հայ մասնագետները կարող են միջազգային ամենաբարձր կարգի լուծումներ գտնել, մինրդեռ բանակի հետ չորս տարի աշխատելով՝ թերևս երկու պաշտոնյայի են հանդիպել, ովքեր հավատացել և ընկալել են հեռանկարներին, սակայն այդ անձինք այսօր ՊՆ-ում չեն էլ աշխատում:
Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը ոչ պակաս կարևոր խնդիր համարեց այն, որ ՊՆ պատվիրատուները ՏՏ ոլորտի մասնագետների հետ աշխատել չգիտեն: «Գիտահետազոտական ոլորտը դա բյորոկատարական չէ, ստանդարտ լուծումներից դուրս է: Պետք է հասկանաք, որ նորմալ ինժեները 3-ից 5000 դոլար աշխատավարձ է ստանում, անկախ է ու ցանակցած երկիր կարա գնա, բայց ինքը մնացել է հայ լինելու խնդրով և կարիք չունի որևէ մեկի հետ շփվի, որը բյուրոկրտական ձևերով է պահանջում, ինքը զզվումա, չի ուզում առնչվի, ասում ա՝ ես որպես հայ կսաքեմ, կնվիրեմ ձեզ, ախպեր ջան բայց ինձ մի ասա՝ ինչը ինչպես»,-ասաց նա և հավելեց, թե իրենք այդպես էլ մեթոդ չգտան:
Որպես լուծում նա նկատեց, թե կարևոր է, որ ՊՆ-ին տրվող տրադիցիոն ֆինանսների բաշխումը վերանայվի.«Հակառակ դեպքում բարձր տեխնոլոգիաների համար բյուջե չի առաջանա: Հույս ունեմ, որ ԱԺ-ի և ՊՆ համատեղ ջանքերով կլուծվի»,-ասաց նա: