28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տաքսու վարորդն առաջ է անցնում

Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատվում է քաղաքական ուժերի բալանսի փոփոխություն: Փետրվարյան իրադարձություններից հետո ստեղծվել է մի յուրահատուկ իրավիճակ՝ պայքարը ընդդիմության կողմից կարծես թե հասել է իր պատմական մինիմումին, որն ունի խորը պատճառներ:

Բանն այն է, որ երկրի քաղաքական կյանքի շարժիչ ուժը հանդիսացող քաղաքական ուժերը՝ իրենց ռազմավարությունը մշակում են ելնելով ծայրահեղական մոտեցումից՝ այլ կերպ ասած, կամ ընկնում են մաքսիմալիզմի գիրկը՝ գերագնահատելով իրենց հնարավորությունները և կորցնելով իրականության սահմանը, կամ էլ տառապում են թերարժեքության սինդրոմով՝ թերագնահատելով իրենց հնարավորությունները և իրենց պարտությունը համարելով «անշրջելի»:

Քաղաքական բազմաթիվ ուժերի մոտ բացակայում է այն պարզ կանոնը, որ յուրաքանչյուր ուժ կարող է հաջողության հասնել, երբ գիտակցում է իր հնարավորությունների սահմանը և գործում է դրան համապատասխան:

Հիշենք, որ բոլորովին վերջերս ոչ իշխանականների Եռյակը, կարծես թե, գործում էր վճռական և խոստանում էր հրապարակները հեղեղել մարդկանցով, իրականացնել «արմատական փոփոխություններ», բայց վերջում տեղի ունեցավ այն, ինչ բոլորս տեսանք:

Ներկայումս, արդեն նախկին եռյակը կազմող ուժերը ոչ միայն հրաժարվել են ակտիվ քաղաքական պայքարից, այլև նույնիսկ խուսափում են ՏԻՄ ընտրությունների շրջանակներում ընտրապայքարի մեջ մտնելուց և ընկել են նոր ծայրահեղության մեջ: Երբեմնի հզոր ընդդիմադիրները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» այսօր արդեն չեն տարբերվում մարգինալներից:

Նույնը կարելի է ասել «Հիմնադիր խորհրդարանի» մասին, որն իրեն համարում էր մի «սուպերուժ», որը պատրաստվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների օրը` ապրիլի 24-ին, մոբիլիզացիա իրականացնել: Սակայն իրականությունը ցույց տվեց, որ հասարակ տաքսու վարորդը լրատվամիջոցներով ավելի մեծաքանակ լսարան կարող է հավաքել, քան իրենք իրենց «100-ամյակի մոբիլիզացիայով»:

Քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք, ըստ էության, ավելի իրատեսական են մոտենում իրենց հնարավորություններին: Օրինակ` Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» շարժումն ընթանում է կուսակցության ստեղծման ճամապարհով և չի խոստանում իրականացնել «համընդհանուր մոբիլիզացիա», կամ «արմատական փոփոխություններ», միաժամանակ չի հրաժարվում իր պոտենցիալի շրջանակներում քաղաքական պայքարից: Նույնը կարելի է փաստել Տիգրան Ուրիխանյանի գլխավորած նորահայտ կուսակցության՝ «Ալյանս»-ի դեպքում:

Ռոմանտիզմը տեղ չունի քաղաքականության մեջ, մի օր այն փոխարինվելու է պրագմատիզմով: Ահա սա է պատճառը, որ նախկին ընդդիմությունը վերածվել է մարգինալների, իսկ մարգինալները՝ ընդդիմության:

Ներկայացրեցինք Նարեկ Պողոսյանի վերլուծությունը ֆեյսբուքյան հանրագրից 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ