27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձրև և կարկուտ

Մայիսի 11-ին ժամանակ առ ժամանակ, 12-15-ին գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

Աննախադեպ միջոցառում Երևանում. Թուրքիան կգա, Ադրբեջանը՝ ոչ

 Մայիսի 14-15-ը Երևանում կկայանա Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը, որին մասնակցելու համար հրավիրվել են 147 երկրներ ու կազմակերպություններ, կմասնակցեն շուրջ 20 երկների նախարարներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց: «Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Սա ոչ ոչ թե միջոցառում է, այլ իրադարձություն՝ համաեվրոպական նշանակության կրթական իրադարձություն, […]

Մարդիկ ուզում են ունենալ, պետք է ունենան, բայց …

«Որևէ մեկին չես կարող արգելել, որ իր գումարներով եկեղեցի կառուցի, բայց վերջին տարիներին նորակառույց եկեղեցիների քանակը մոտենում է 100-ի: Տարբեր ծավալներով են, տարբեր տեղերում են, խնդիր չկա՝ ասելու համար, թե ինչի եք կառուցում, մարդիկ ուզում են ունենալ, և պետք է ունենան: Բայց այն արժեքները, որոնցով մեր ազգը հպարտանում է, մեր ժառանգությունները գտնվում են ոչ բարվոք […]

Գյուլը պատասխանել է իր երևանյան այցի վերաբերյալ Էրդողանի քննադատությանը

Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ուրբաթօրյա նամազից հետո մզկիթից դուրս գալիս հանդիպել է լրագրողների հետ: Նախկին նախագահն անդրադարձել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն քննադատությանը, ըստ որի, 2008-ին Գյուլի Հայաստան կատարած այցը եղել է սխալ քայլ: Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` Գյուլը նշել է, որ Էրդողանի խոսքը սխալ է հասկացվել: «Թյուրիմացություն է եղել»,- […]

Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ գործոցուցում է տրվել

Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս  նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու […]

Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ԼՂ հարցը Ռիգայում. ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա  մայիսի 21-22-ը: Այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости–ն:  Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որում ներառված են նաև Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունի այսպես կոչված՝ Մինսկի գործընթաց, որտեղ […]

Իրապես ճանաչելով ինքդ քեզ՝ հասկանում ես Աստծուն

Երիտասարդների մեջ հաճախ հարց է հնչում, թե ինչու է Աստված լռում, չի արձագանքում, չի աջակցում իրենց բարի ու լավ նպատակների առնչությամբ, այլ երբեմն էլ փորձություններ, դժվարություններ են լինում, որոնք խաթարում են երազանքների ու ծրագրերի իրականացումը:  Բայց մենք մոռանում ենք, որ Երկնավոր Հայրը տեսնում է աննկատելին, այն՝ ինչը մենք չենք տեսնում: Նա նայում է անհատի հոգուն և […]

Հայտնաբերվել են օձեր

Մայիսի 10-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ – փրկարարները Գ. Ս.-ի խորդանոցում հայտնաբերել են շախմատ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք: ***Մայիսի 10-ին, ժամը 11.26-ին […]

«Իրականում շատ խիստ մի դատեք»

Facebook սոցիալական ցանցում ակտիվորեն քննադատվում է «Ամենախելացի» խաղը լրագրողների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ հաղորդւոմը վարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, ով անդրադարձել է քննադատություններին. «Դատելով արձագանքներից` շատերը դիտեցին ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ խաղի տոնական թողարկումը: Շնորհակալ եմ ձեր ջերմ նամակների համար: Ճնշող մեծամասնությունը հավանեց եթերը: Որոշները քաղաքական հումորի նոր մուսա գտան: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել լրագրողներին, ովքեր իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված