11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես էլ եմ մեռած … Սերժ Սարգսյանը կարող է ». /վիդեո/

«Սպանել են էրեխիս ու անունը դրել ինքնասպանություն: Ես չեմ կարում խոսամ՝ տանջվում եմ, ես էլ եմ մեռած»,-այսօր Նախագահական նստավայրի մոտ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ ասաց խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արման Մուրադյանի մայրը՝ Հերիքնազ Գասպարյանը: 2013 թվականի հուլիսի 30-ին 20 ամսվա զինծառայող Արման Մուրադյանի ծնողները կորցրին իրենց որդուն: Մահվանից 5 օր առաջ Արմանը խոսել էր մոր […]

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ զինվորների նկատմամբ

Թիվ N զորամասի հենակետի 33-ամյա պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ժամկետային զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: Տեղեկացնում է  «Փաստինֆո»-ն: Ըստ մեղադրանքի՝ նա նախորդ տարվա ամառվա ընթացքում տարբեր օրերի 3 ժամկետային զինծառայողների կամքին հակառակ հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, դրանով իսկ ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները: Բացի այդ, նա դասակի հրամանատարից տեղեկանալով […]

Նաիրա Զոհրաբյանի սկանդալային հայտարարությունը` մանկատներում շահագործվող երեխաների վերաբերյալ

Մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում և օգտագործում մուրացկանության համար։ Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց պատգամավոր, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։  «Մենք ունենք տեղեկատվություն, որ տարբեր երեխաների օրավճարով, հանցավոր համաձայնության գալով, միգուցե ոչ տնօրենի, այլ ավելի ցածր օղակների հետ, վերցնում են և օրվա վերջում հանձնում։ Ես քանիցս, երբ տեսել եմ երեխային մոր հետ, հարցրել եմ երեխային, թե […]

Հ1-ի հերթական խայտառակությունը. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Հայաստանն սկսեց մասնակցել «Եվրատեսիլին» 2006 թվականից: Այն ժամանակ Հանրային հեռուստատեսության եւ ռադիո­յի խորհրդի նախագահն Ալիկ Հարությունյանն էր, եւ Հայա­ստանի անդամակցությունը Եվրոպական հեռարձակողների միությանը, նաեւ երգի եվրոպա­կան մրցույթին նա համարում էր իր հաղթանակներից մեկը: Նա շոումենի համբավ չունի, ինչպես խորհրդի ներկայիս նախագահը, նա ոչ այնքան գլամուր, որքան գրա­գետ եւ ինտելիգենտ մարդ է, այժմ […]

Ինչպիսի ամառ է սպասվում

Մայիս ամսին տեղումների քանակը եղել է նորմայից ավել: Ունեցել ենք 10 կարկտահարության դեպք: Այս մասին հրավիրված ասուլիսին այսօր խոսեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Այս ամառը շոգ չի լինի: Հունիսը Հանրապետության տարբեր հատվածներում տարբեր կերպ կլինի, կանխատեսել են օդերեւութաբանները: Արարատյան դաշտավայրում, Արմավիրի մարզում և Արագածոտնի նախալեռներում հունիսին միջին ջերմաստիճանը լինելու է […]

Օբամային ներկայացրեցին որպես «ստախոս»

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com  Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները նշանավորվեցին աննախադեպ, իսկ երբեմն էլ անսպասելի զարգացումներով:  Նման մի առիթ հանդիսացավ հանրահայտ և վիճահարույց ռաբբի Շմուլի Բոտիչի («Համաշխարհային արժեքներ» ցանցի հիմնադիր) և Արևելյան Ամերիկայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի կողմից «Նյու Յորք թայմս» թերթի ապրիլի 18-ի համարում զետեղված մի ամբողջ էջը զբաղեցնող […]

Չգիտեմ, երբ են տեսել ազգային արժեք՝ կնոջը և երեխային ծեծելը

2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ինչպիսին է կանանց բռնությունների վիճակը: «Կանանց հանդեպ բռնությունները գիտեմ, որ մեզանում շատ մեծ է, բայց հրաժարվում է ընտանիքը հրապարակել»,-ասաց նա: Կարեն Անդրեասյանը համաձայնեց, թե այո բռնության զոհերի թիվը քիչ չէ, սակայն դա ոչ միայն մեր հասարակությունում է տարածված, այլ […]

ՀԷՑ-ի հայտում «տեխնիկական վրիպակ» է եղել. «Ազատություն»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու նոր՝ լրամշակված դիմում է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, տեղեկացնում է  «Ազատություն» ռադիոկայանը: «Ազատության» դիտարկմանը, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված տեղեկանքում ընկերությունը նախատեսել էր 1 կգ ցեմենտի համար վճարել 57 հազար դրամ այն դեպքում, երբ շուկայում այն վաճառվում է շուրջ հազար անգամ ավելի էժան գնով, […]

Արցախում ձկնկիթ կարտադրվի

Արցախում ձկնկիթի արտադրություն է մեկնարկել: Ծրագիրը կյանքի է կոչվում հաստատուն ժամանակացույցով: Իրականացնողները շվեյցարացի ներդրողներն են, իրականացման վայրը՝ սահմանամերձ Մատաղիսը:  Արցախում սեւ ձկնկիթ է արտադրվելու: «Առաջին մասնաշենքն արդեն պատրաստ է: Հարեւանությամբ՝ կենցաղային նշանակության շինությունն է գրեթե պատրաստ: Երկհարկանի շենք է, կենցաղային նպատակներին կծառայի առաջին հարկը, իսկ երկրորդ հարկում կլինեն բնակելի սենյակներ»,- ասել է շինարարական աշխատանքներն իրականացնողներից […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Սիրիա

Մայիսի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով կայցելի Դամասկոս։ Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի