12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ալավերդցի կանայք «ցելա են քցում» մարզպետի համար. Հրապարակ

Հրապարակն անդրադարձել է Ալավերդու ընտրական իրավիճակին:

«Ընտրական թոհուբոհում ընկղմված Ալավերդում իրավիճակը հետզհետե լարվում է: Հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում միմյանց դեմ են դուրս եկել ՀՀԿ-ի առաջադրած Կարեն Փարեմուզյանն ու ինքնառաջադրված Արթուր Աբգարյանը: Նախկին երկու ընկերների ջուրն սկսել է տարբեր առուներով հոսել այն բանից հետո, երբ նրանց ընդհանուր ընկեր Արթուր Նալբանդյանը դարձել է Լոռու մարզպետ: Վերջինիս պաշտոնի բարձրազդաից հետո կոնֆլիկտներ են առաջացել իրեն աջակցող մի շարք մարդկանց՝ այդ թվում նաեւ Արթուր Աբգարյանի միջև:

Հիմաւ երբ ընտրություններին մնացել է ընդամենը 2 օր, Արթուր Նալբանդյանի դրածո Կարեն Փարեմուզյանի նախընտրական շտաբում խուճապ է սկսվել: Վերջիններս հասկանում են, որ առանց վարչական եւ ֆինանսական լուրջ ռեսուրսների պարտությունն անխուսափելի է: Իրավիճակը շտկե լու համար Փարեմուզյանը դիմել է իր հովանավոր Նալբանդյանին՝ խնդրելով մեծացնել ճնշումը պետական հիմնարկների աշխատողների վրա եւ լրացուցիչ գումար հատկացնել:

Ըստ թերթի աղբյուրների, Լոռու մարզպետը փորձել է հանգստացնել քաղաքապետի թեկնածուին: Վերջին օրերին ինչ-որ անձինք յուրաքանչյուր ձայնի համար մինչեւ 20 հազար դրամ գումար են վճարելու: Լոռու մարզպետը խոստացել է իր թիմակիցներին ելույթ ունենալ Ալավերդու «Անկյուն գումարածե հեռուստաընկերության եթերով՝ վստահեցնելով, որ դրանից հետո Ալավերդու կին բնակիչներն անպայման կընտրեն Կարեն Փարեմուզյանին:

Նալբանդյանը, ասում են, իրեն երբեմն համեմատում է Բրեդ Փիթի հետ՝ ասելով, թե ալավերդցի կանայք վերջին տարիներին «ցելա են քցում» իր մոտ աշխատելու համար»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ