15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բանկերում մտահոգ են՝ ամենածանր շրջանն աշնանն է սպասվում. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է, որ հայաստանյան բանկերում լուրջ մտահոգություններ կան իրենց տրամադրության տակ հայտնված անշարժ գույքի իրացման հարցում: Խոսքը տրամադրված վարկերի դիմաց որպես գրավ վերցված անշարժ գույքի մասին է, որի գինը նվագում է օր-օրի:

Ի հեճուկս (պաշտոնական վիճակագրության, ըստ որի անշարժ գույքի գինը անցսծ տարվա ընթացք քում չի նվազել, բանկերում նշում են, որ նվազում կա եւ բավականին էական՝ մոտ 15-20 տոկոս: Բայց խնդիրը ոչ այնքան գնի նվազումն է, որքան այդ գույքի համար գնորդ գտնելը:

Այս պահին դեռ իրավիճակը կրիտիկական չէ, բայց անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի նվազումը այնքան շեշտակի է, որ շուտով դա կհանգեցնի գների էլ ավելի նվազման: Բանկերում սպասումներ կան, որ ամենածանր շրջանը կսկսվի այս տարվա աշնանը, երբ մի կողմից կավելանան «չաշխատող վարկերի» ծավալները, մյուս կողմից՝ կբարդանա գրավի տակ մնացած անշարժ գույքը ընդունելի գներով վաճառելու եւ դրանով վարկը փակելու հեռանկարը»:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ