20 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հռոմի Պապը հիշեցնում է քրիստոնյաներին

Crossnews.am-ը գրում է. «Քրիստոս Եկեղեցու համար վճարեց Իր վերքերի գնով, որ այն հավետ միանա Իր հետ: Այսօրվա քրիստոնյաները կանչված են խնդրելու միաբանության շնորհը և ուժգնորեն ձգտելու, որ իրենց մեջ չառաջանա բաժանությունների, պատերազմների և նախանձի ոգին». Հռոմի Ֆրանցիսկոս Պապն օրերս այս ուղերձով հանդես է եկել Սուրբ Մարթայի տան մատուռում՝ առավոտյան պատարագի ժամանակ: «Իր հռչակավոր աղոթքի մեջ […]

«Մայքրոսոֆթ»-ը «հրում կապահովի» ՏՏ ոլորտի զարգացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը:          Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և տարեկան այս ոլորտում […]

Ոչ պետական բուհերի ուսանողներն օգտվում են բազմաթիվ ծրագրերից

Մայիսի 26-ին Երևանի պետական կամերային թատրոնում «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Միասնության հաղթանակ» խորագրով միջբուհական փառատոնով նշեց հիմնադրման 7-ամյակը։ Ներկա էին ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ։ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանն իր խոսքում ընդգծեց, որ ցանկալի է, որպեսզի ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան […]

50-ամյա տղամարդը 4 տարի շարունակ իր նկուղում բռնաբարել է դպրոցականների /վիդեո/

Մոսկվայում 50 ամյա տղամարդ է ձերբակալվել, ով մեղադրվում է 4 տարի շարունակ դպրոցական երեխաների բռնաբարելու մեջ, հայտնում է НТВ-ն:   Գենադի Լեվաշովը խաբեությամբ բերման է ենթարկել իր զոհերին իր տան նկուղ եւ այնտեղ բռնաբարել նրանց: Ամենասարսափելին այն է, որ 50-ամյա տղամարդու այս արարքների մասին տեղյակ են եղել նրա հարևանները, ովքեր բազմիցս են լսել երեխաների գոռոցներ, […]

Ավագանու հերթական նիստում քննարկել են

Երևանի ավագանին հերթական նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան  համայնքի  սեփականություն  համարվող  50  տոկոսից  ավելի բաժնեմաս  ունեցող  փակ  բաժնետիրական  ընկերությունների  2014  թվականի  տարեկան  գործունեության  արդյունքներով  առաջացած  զուտ  շահույթի  բաշխման  ուղղությունները  և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը: Թիվ 65 և 66 մանկապարտեզների միավորմամբ պայմանավորված թ. 66 մանկապարտեզի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին […]

Պաշտպանեցիր Փրկչիդ տված ավանդը

«… Քեզ գրգռեց ջերմ հայրենյաց եռանդը, պաշտպանեցիր Փրկչիդ տված ավանդը, դուրս վանեցիր զրադաշտական աղանդը, դու՝ վե՛հ Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան. խորտակեցիր ծանր լուծը պարսկական»։   (Աշուղ Ջիվանի) Հռոմ. 1: 18-25 Մատթ. 8: 5-13 Մայիսի 26, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Սյունիքի մարզպետը թշնամիներ չունի մարզում

Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը ԱԺ-ում պետական բյուջեի կատարողականի քննարկմանը փոխարինելու էր եկել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Հարցին, թե մարզում լարված իրավիճակ է, թե ոչ՝ ելնելով վերջին իրադարձություններից, որն առնչվում է մարզպետին: Վաչե Գրիգորյանը նշեց՝ չէր ասի, որ Սյունիքում պայթունավտանգ իրավիճակ է, չնայած շեշտեց, թե վերջին դեպքերից բոլորն են տեղյակ: «Լարվածությունն այն օրերին էր, երբ այդ դեպքերը […]

Ճանապարհը փակ է լինելու

Հարգելի համաքաղաքացիներ, անձրևատար համակարգի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 1000-ից մինչև ուշ գիշեր, ավտոտրանսպորտային միջոցների համար ամբողջությամբ փակ է լինելու Ուրուգվայի հրապարակից («Նաիրի» ԲԿ հարակից հրապարակ) դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպումները Տոկիոյում

Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ին հանդիպում է ունեցել ՌՈՏՈԲՈ կազմակերպության Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Հիրոշի Տակահաշիի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի առեւտրատնտեսական հարաբերություններին, մասնավորապես երկկողմ առեւտրատնտեսական կոմիտեների ստեղծմանը, հայ եւ ճապոնացի գործարարների միջեւ կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ համատեղ գործարար ֆորումների […]

3 երեխան ու կինը մահացել են՝ չդիմանալով գաղթի ճանապարհի դժվարություններին

Խաչիկ Մկրտչյանի պատմությունը 1890 թ., Ալաշկերտ, Չանգրլու գյուղ Մարգարիտ Ալեքսանյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Երբ թուրքերը մտել են նրանց գյուղ, տանը հյուր են եղել նաև կնոջ մայրն ու 8տարեկան քույրը՝ Եվգենիան: Խաչիկ Մկրտչյանը շտապ հավաքել է բոլորին, երեխաներին նստացրել է ձիու վրա և փախել գյուղից: «Ուզում եմ պատմել իմ պապի՝ Խաչիկ Երեմի Մկրտչյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի