28 ամյա Լևոնին սպանե՞լ են.նոր մանրամասներ
Այսօր դժբախտ դեպք է պատահել Շիրակի մարզի մայիսյան գյուղում: Ամբողջ գյուղը շոկի մեջ է: Համագյուղացիները մահացած են գտել Մայիսյան գյուղի բնակիչ, 28-ամյա Լևոն Սերոբյանին:
«Գյուղում բոլորը իրար են խառնվել, ուշքի չեն գալիս, չենք հավատում, որ մեր գյուղի լավ տղեն՝ Լևոնը մահացել է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը։
28 ամյա Լևոնի մահվան վերաբերյալ գյուղում մի քանի վարկած է շրջանառվում:
«Գյուղացիների մի մասը ասում են սպանել, իսկ մի մասն էլ ասում է, որ հանկարծամահ է եղել, հիմա քննություն է կատարվում, որը կպարզի թե իրականում ինչն է երիտասարդի մահվան պատճառը»,-նշեց Բաղդասարյանը։
Գյուղապետի փոխանցմամբ Լևոնը շնորքով, խելքը գլխին երիտասրադ է եղել.«Վատ շրջապատ էլ ընկած չէր, որ ասենք հաշիվ են մաքրել, այնպես , որ մեզ համար նրա մահը առեղծվածային է, անհամբեր սպասում ենք որ այս ամենը բացահայտվի»,-հավելեց գյուղապետը: