Նախագահն ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային: Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է առողջապահության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և հայկական ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ցունակավայի […]





































