19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարկադիր կատարման ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է

Այսօր՝ հունիսի 5-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում ստորագրվեց Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթ:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:

Այսպիսով, 85 անդամ երկիր ունեցող  Դատական կատարողների միջազգային միությունը համալրվեց ևս մեկ անդամով՝ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունով:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն արձանագրության ստորագրմանը նախորդող իր խոսքում մասնավորապես նշեց. «Սա թերևս իրավական արձանագրումն է այն իրողության, որ 2010 թվականից սկսած դիտորդի կարգավիճակով համագործակցելով Դատական կատարողների միջազգային միության հետ, Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը կարողացել է լավագույնս ներկայացնել իր առաջադեմ փորձն ու  հմտությունները, լինել ընկալելի և հասկանալի՝ իր ուրույն տեղը և դերը նվաճել միջազգային համագործակցության ոլորտում։ Վստահեցնում եմ Ձեզ, որ Ծառայությունը զգալի տեղ է հատկացնում միջազգային փորձի ուսումնասիրությանը և հետևողական քայլեր է ձեռնարկում այլ երկրների համապատասխան ծառայությունների հետ սերտ համագործակցություն ապահովելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին: Միջոցառումն անցկացվում է «Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին»  խորագրի ներքո:

Ի դեպ, կոնգրեսի ընթացքում հաստատվել է Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային մշտական խորհրդի նիստը Հայաստանում անցկացնելու դատական կատարողների միջազգային միության նախագահի առաջարկը։  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ