05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եկե՛ք դառնանք մեր մոլորակի ավելի լավ տնտեսվարներ. Պան Կի-Մունը ուղերձ է հղել

Այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի-Մունը ուղերձ է հղել, մասնավորապես նշելով.

«Այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման է` «Յոթ միլիարդ երազանք: Մեկ մոլորակ: Խնամքո՛վ սպառիր»:

Մարդկությունը շարունակում է սպառել շատ ավելի շատ բնական ռեսուրսներ, քան մոլորակը կարող է կայուն կերպով ապահովել: Երկրագնդի էկոհամակարգերից շատերը մոտենում են վճռորոշ բեկումնային կետերի: Ժամանակն է, որ փոխվենք:

Կայուն զարգացման նպատակը բոլոր մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է՝ առանց շրջակա միջավայրի վատթարացումը սաստկացնելու և առանց վտանգելու հետագա սերունդների` ռեսուրսներից օգտվելու կարողությունը: Մենք կարող ենք սա անել մեր սպառման կառուցվածքը փոխելու միջոցով՝ անցնելով այնպիսի ապրանքների օգտագործման, որոնց համար ավելի քիչ էներգիա, ջուր և այլ ռեսուրսներ են ծախսվում, ինչպես նաև ավելի քիչ սննդամթերք վատնելով:

Վերափոխման այս տարում, երբ հույս ունենք մեծ առաջընթացի ականատես լինել կայուն զարգացման և կլիմայի փոփոխության ասպարեզում, եկեք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշենք՝ ավելի լավ գիտակցելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Եկեք մտածե՛նք մեր կողմից կատարվող ընտրությունների բնապահպանական հետևանքների մասին: Եկե՛ք դառնանք մեր մոլորակի ավելի լավ տնտեսվարներ»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ