«Ոտքերով են մարդիկ քվեարկում` լքելով Հայաստանի հանրապետությունը»

«Ոտքերով են մարդիկ քվեարկում` լքելով Հայաստանի հանրապետությունը:Ընտրություն կոչվող տրագիկոմեդիան լավ կազմակերպվում է ՀՀԿ-ի կողմից»,-այսօր «Մեդիա կենտրոն»,-ում հրավիրված քննարկման ժամանակ նկատեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը:
Նշենք, որ Հայաստանի 32 համայնքներում հունիսի 7-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնցից միայն 18-ում նախատեսված է համայնքի ղեկավարի ընտրություն:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համաձայն չէ ընդդիմության ներկայացուցչի հետ:Նրա դիտարկմամբ . «ՀՀԿ-ն միշտ էլ ՏԻՄ ընտորւթուններին մեծ ուշադրություն էր դարձնում, անգամ երբ որ իշխանություն չէր, քանի որ ամեն ինչ սկսում է այդտեղից»:
Ալեքսանյանը հավելեց, որ այս օրերին ՀՀԿ-ի գրասենյակները բավականին ակտիվ են գործում ու դա կարևոր է այն առումով, որ կուսակցությունը անմիջական շփմամբ իմանում է մարդկանց տրամադրությունների մասին:
«Շատերը գալիս են, հայհոյում են, վրդովում են ու քննադատում են, բայց մի բան կա, անգամ մարդկային հոգեբանության տեսանկյունից, երբ աչքը կպնում է աչքին ու մարդը բացատրություրն է ստանում, անգամ չբավարարող բացատրություն մարդը լիցքաթափվում ու հանգստանում է»,-նշեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Սուսաննա Մուրադյանը նշեց, որ վերջին 25 տարիներին ժողովուրդը իր կամքով չի ընտրել.«Ոնց կարելի է այսքան ձախողել ու դեռ կառչած մնալ աթոռներին»,-հավելեց բանախոսը: