30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Freedom house-ը ծաղրել է Հայաստանին

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը ԶԼՄ-ների ազատությամբ 180 երկրներից 78-րդն է:

«Freedom house» -ի տվյալներով 136-րոդ տեղում է 199 երկրների շարքում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ իհարկե, այս կազմակերպությունների ստուգումները տարբեր են մեթոդներով, սակայն «Freedom house»-ի տվյալներն, ըստ բանախոսի, ուղղակի ծաղրանք են, քանի որ պետք է հաշվի առնել նաև երկրում առկա ժողովրդավարությունը,  խոսքի ազատությունը, որ բխում է տնտեսական ազատությունից:

Այդ նույն հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում ամեն հինգերորդը տեղեկություն է ստանում համացանցից, և մեր երկիրը համացանցից  օգտվող ազատ երկրների շարքին է դասվում:  Խոսելով ԶԼՄ-ների հետ կապված խնդիրներից՝ Ադիբեկյանն ասաց, որ այստեղ ամեն մի քաղաքական ուժ իր ՀԸ-ն ունի, ինչպես ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իշխող կուսակցությունը, ՀՅԴ-ը, ՕԵԿ-ը:

«Ամեն քաղաքական ուժ ունի հեռուստաախողովակ, իսկ Արևմուտքում արգելվում է զանգվածային լրատվամիջոցները ենթարկել քաղաքական ուժի: Այնտեղ եթե տեսնեն, որ մեկի ջրաղացին ջուր է լցնում ՀԸ, մեկին՝ քննադատում, դատի կտան» ,-ասաց նա:

Սոցիոլոգը շեշտեց, որ այստեղ լրագրողները կորպորացիա էլ չունեն, որ շահերը պաշտպանեն: Նա նկատեց, որ Հայաստանում նաև ուշադրություն չեն դարձնում լրատվամիջոցների հրապարակումներին: «Ինչ ուզում ես՝ գրի, թքած ունեն քո գրածի վրա» ,-շեշտեց նա՝ հավելելով, որ Արևմուտքում այլ է: Թեկուզ սոցիոլոգը նաև զարմանում է.

«Ես զարմանում եմ, որ տասը միլիարդ ՖԻՖԱ-ն կերել է, ու ոչ մեկը չի նկատել, կամ ԶԼՄ-ն կույր է, կամ կաշառել են» : 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ