Ահազանգ. ժողովրդի գենոֆոնդը մուտացիայի կենթարկվի

Փորձագետները շարունակում են քննարկել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության նախարարության որոշումը՝ ալյուրը ֆոլաթթվով եւ երկաթով հարստացնելու վերաբերյալ:
Ալյուրի հարստացումը երկաթով եւ ֆոլաթթվով շատ վտանգավոր կարող է լինել մարդկանց առողջության համար: Անվտանգ կենսագործնեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում ներկայացրեց այն հիմնական մարտահրավերները, որոնք ալյուրի երկաթով հարստացման դեպքում կկրի հասարակությունը:
Նրա խոսքով՝ ալյուրի հարստացման այս ծրագիրը որեւէ լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել՝ այն առանց որեւէ հիմքի է, «հանկարծ որոշում են նման ծրագիր իրականացնել, դաշտը ուսումնասիրված չէ՝ ինչ հարստացման մասին է խոսքը, ինչու են ուզում մասսայաբար հարստացնել ալյուրը»:
Հայ ժողովրդի գենետիկական կազմը վտանգված է. աշխարհում միակը, ամենահին ժողովուրդներից մեկի գենոֆոնդը ֆոլաթթվով եւ երկաթով ալյուրի հարստացման արդյունքում մուտացված գեների հետեւաքնով զգուշորեն եւ աննկատ փոփոխության կենթարկվի, ահազանգում է մասնագետը:
Երկաթով հարստացված ալյուրի օգտագործումը կարող է առաջացնել ոչ բնական ճանապարհով օրգանիզմ մուտք գործած երկաթի ավելցուկ, ինչը կարող է բերել տարատեսակ հիվանդությունների՝ տղամարդկանց անպտղության, կանացի սեռական հատկանիշների զարգացման, լյարդի ցերոզ, շաքարային դիաբետ:
Գեոֆիզիկոս Աշոտ Կարապետյանն ընդգծում է այն կազմակերպություններին, որոնք կանգնած են այս ծրագրի թիկունքում. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն, Համաշխարհային բանկ, Յունիսեֆ:
Մասնագետը խորհուրդ է տալիս մտածել՝ ինչու զարգացած առողջապահություն ունեցող երկրներում հրաժարվում են այս ծրագրից: Կարապետյանը ուղղում է Հանրային խորհրդի փորձագետներին, թե ֆոլաթթուն Բ9 վիտամին է, որը յուրաքանչյուր օր ուտում ենք: «Ֆոլաթթուն սինթետիկ նյութ է, որը բնության մեջ չկա»:
Փորձագետը նշեց, որ հարցի շուրջ խոսել է ԱԺ որոշ պատգամավորների հետ: Նրա հավաստմամբ՝ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ իրական վտանգներ ունի օրինագիծը, իմանալուց հետո պատգամավորները նշել են, որ դեմ են որոշմանը: