18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Հունիսի 4-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մրգաշեն գյուղի վերջնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 ZZ 108 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել 8 մետր լայնությամբ և մոտ 3 մետր խորությամբ «Արզնի-Շամիրամ» կոչվող ջրանցքը. վարորդը ինքնուրույն դուրս է եկել ջրանցքից:

«Սևան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները ժամը 22.02-ին դադարեցրել են ջրի հոսքը դեպի «Արզնի-Շամիրամ» կոչվող ջրանցք, ինչի հետևանքով ժամը 22.45-ին ջրի մակարդակը իջել է:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ