29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Գլխավոր անակնկալը. Իրատես

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են: Ձեւավորման փուլում գտնվող նրա հիմնած քաղաքական ուժի ու ենթադրյալ համախոհների առնչությամբ հարցականները շատ են, այլ խոսքով, ինտրիգը պահպանվում է։ Վիկտոր Դալլաքյանը գլխավոր անակնկալը պահել է հաջորդ ասուլիսի համար, որի ընթացքում նաև կբացահայտվի, թե ինչ կուսակցություն է ստեղծում։ Թերթի տեղեկություններով, խոսքը […]

Պաշտոնանկություն. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ Սննդամթերքի անվտանգությւսն ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) առաջիկա օրերին պաշտոնանկ արվի։ Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն «Նաթֆուդ» ընկերության տնօրեն Իշխան Կարապետյանն է։

Ծառուկյանի փաստի առաջ. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի վերաբերյալ խոսակցություննԵրը դառՆում են ավելի հաճախակի եւ ավելի առարկայական։ Եթե օրինակ, նրա նախկին եւ գուցե ապագա կուսակցական ենթակաները մինչ այդ խոսում էին այն մասին, որ նրա վերադարձի մեծ պահանջ կա հասարակության շրջանում, ապա այժմ արդեն նրանք հայտարարում են, որ վերադարձի հավանականությունը «բավականին» է։ Այդ մասին հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար […]

Դժվար ընտրության առջեւ. Հայկական Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակը բարդ Է։ Երկար տարիներ Հայաստանի ամենակարեւոր՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելուց հետո, բնականաբար, նա չի կարող պարզապես գնալ-նստել տանը եւ կանգնել Է գործունեությունը շարունակելու դժվար ընտրության առջեւ։ Դատելով մամուլում հայտնվւսծ արտահոսքերից, Օհանյանը ներկայում այնքան Էլ մեծ ընտրություն չունի։ Մեկ ամիս առաջ, ըստ մամուլի հրապարակումների նա կարող էր ընտրել ԱԱԽ նախագահի կամ […]

Պաշտոն Հովիկ Աբրահամյանի՞ն. Հայկական Ժամանակ

Իշխող հանրապետական կուսակցության շրջանակներում քննւսրկում են, թե հնարավոր է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ինչ-որ երկրում դեսպան նշանակեն. հատկապես որ նման պրակտիկա հայկական իրականության մեջ արդեն կա։ Հիշեցնենք, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, նա նշանակվևց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Այն ժամանակ կարծիք կար, որ դա արվեց նաեւ այն պատճառով, որպեսզի Տիգրան Սարգսյանը Հայաստանում չլինի եւ իր ներկայությամբ […]

«Իմ նման հրաշք անձնավորությանը չեն գնահատում» . Առավոտ

Քանի որ մոտենում է ցուցակներ կազմելու պահը, շուտով սկսվելու է «նեղանալու դարաշրջանը»։ Պարզ է, որ բոլորին առաջին տեղեր չես կարող «գցել», հավակնորդների մի մասն էլ «ռեյտինգային» /իսկ Հայաստանի պայմաններում` իրականում մեծամասնական ցուցակներում/ ոչ մի շանս չունի։ Այստեղից պարտադիր ի հայտ է գալու «իմ նման հրաշք անձնավորությանը չեն գնահատում» միտքը, որն արտահայտվելու է հրապարակավ կամ հնչելու է […]

Սերժ Սարգսյանի խոսնակն ամուսնանում է. Հրապարակ

Առաջիկւս կիրակի տեղի կունենա Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ, ԱԱԾ նախկին աշխատակից Վլադիմիր Հակոբյանի հարսանիքը։ Նա արդեն 34 տարեկան է։ Հարսնացուն համեստ ընտանիքից է, մասնագիտությամբ՝ դիվանագետ։ Հարսանիքը նույնպես բավականին համեստ է կազմակերպված, սակայն սպասվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը։

Ինչու երկար չեն դիմանում. Հրապարակ

Ճանապարհային ոստիկանությունում պետերը երկար չեն դիմանում։ Թեեւ Մարգար Օհանյանի յուրացման հայտնի պատմությունից հետո տարիներ են անցել, սակայն վերեւների ուշադրությունը մինչ օրս սեւեռված Է ՃՈ-ի վրա։ «Հավելավճարները հանել են, վերահսկողությունը ճանապարհային ոստիկանի վրա սարսափելի Է, ո՞վ կգնա այդպես աշխատելու, էլ առաջվւսնը չէ, նախկինում դա յուղոտ պաշտոն էր համարվում, հիմա գլխացավանք է, տարբեր շահեր ու ռիսկեր կան»,–ասում է մեր աղբյուրը։ Պատահական չէ, […]

Ղարաբաղի պես. Առավոտ

«Կարեն Կարապետյանին լավ չեմ ճանաչում։ Հետը զրուցելու առիթ ունեցել եմ, բայց չգիտեմ իր հնարավորությունները։ Բայց ինձ համար լավ մենեջեր լինելն առաջնային չէ։ Առաջնայինը ինձ համար հայրենիքը սիրելն է։ Եթե որեւէ իշխանավոր սիրում է իր հայրենիքը, նույնիսկ եթե ինքն արհեստավարժ չի, ինքը որեւէ վատ բան չի անի։ Եթե մարդը կարողանում է անձնականը ստորադասել պետականին ու ազգայինին, […]

Երրորդ փուլը. Ժամանակ

Հայաստանում անցկացվսսծ ՏԻՄ ընտրությունների նկատմամբ արձագանքներում նկատելիորեն գերակշռում է այն, որ դրանք խորհրդարանական ընտրությունների մանրակերտն էին։ Այն, որ դրանցում կիրառվել են մոտեցումներ, որոնք փորձակրվել են խորհրդարանական ընտրությունների համար, կասկածից վեր է, սակայն միաժամանակ անկասկած է եւ այն, որ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն իրենց ծավալային եւ աշխարհագրական, այլ նաեւ աշխարհաքաղաքական ընդգրկումով բավականին լայն են ՏԻՄ ընտրություններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի