28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու երկար չեն դիմանում. Հրապարակ

Ճանապարհային ոստիկանությունում պետերը երկար չեն դիմանում։ Թեեւ Մարգար Օհանյանի
յուրացման հայտնի պատմությունից հետո տարիներ են անցել, սակայն վերեւների ուշադրությունը մինչ օրս սեւեռված Է ՃՈ-ի վրա։ «Հավելավճարները հանել են, վերահսկողությունը ճանապարհային ոստիկանի վրա սարսափելի Է, ո՞վ կգնա այդպես աշխատելու, էլ առաջվւսնը չէ, նախկինում դա
յուղոտ պաշտոն էր համարվում, հիմա գլխացավանք է, տարբեր շահեր ու ռիսկեր կան»,–ասում
է մեր աղբյուրը։

Պատահական չէ, որ անգամ ՃՈ պետերը չեն դիմանում այդ պաշտոնին։ Օրինակ, ՃՈ վերջին պետը՝ Արմեն Հակոբյանը, որը մի քանի օր առաջ ազատվեց աշխատանքից, աշխատեց ընդամենը 1 տարի 3 ամիս։ Նրա նախկինը՝ Արտակ Հարությունյանը, դիմացավ ավելի քիչ՝ ընդամենը 8 ամիս։

Մարգար Օհանյանից հետո ՃՈ ամենաերկարամյա պետն Արսեն Գալստյանն էր, որն աշխատեց 3 տարի։ Հեռանալուց հետո նա նշանակվեց ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով
տեղակալ, ի տարբերություն իրեն փոխարինածների, որոնք դեռ «հանգստանում են»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ