10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ղարաբաղի պես. Առավոտ

«Կարեն Կարապետյանին լավ չեմ ճանաչում։ Հետը զրուցելու առիթ ունեցել եմ, բայց չգիտեմ իր հնարավորությունները։ Բայց ինձ համար լավ մենեջեր լինելն առաջնային չէ։ Առաջնայինը ինձ համար հայրենիքը սիրելն է։ Եթե որեւէ իշխանավոր սիրում է իր հայրենիքը, նույնիսկ եթե ինքն արհեստավարժ չի, ինքը որեւէ վատ բան չի անի։ Եթե մարդը կարողանում է անձնականը ստորադասել պետականին ու ազգայինին, նա վատ բան չի կարող անել»,-թերթի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախադահ Գառնիկ Իսագուլյանը` պատասխանելով Կարեն Կարապետյւսնի ձեռնարկած բարեփոխումներին վերաբերող հարցին։

Ըստ Գառնիկ Իսագուլյանի` մեկնարկած կադրային փոփոխությունները ցույց են տալիս, որ կա հստակ պայմանավորվսսծություն եւ որոշում. «Այս մարդը ստանձնել է պարտավորություն, որ կատարման համար անում է ամեն ինչ, որպեսզի խոչընդոտներ չլինեն։ Նախագահը տվել է «քարտ բլանշը»։ Հիմա շատ կարեւոր է, որ դրան գումարվեն նաեւ հայրենասիրությունը, օրը 48 ժամ աշխատելը, անձնականը ստորադասելը, Ղարաբաղից օրինակ վերցնելը։

Գիտեմ, որ Կարեն Կարապետյանը եւ Արայիկ Հարաթյունյանը շատ լավ հարաբերություններ ունեն, թող միմյանց հետ խորհրդակցեն տեսնեն ինչպես են արել, որ Ղարաբաղում կոռուպցիան վերացել է, ստվերն ընդամենը երկու տոկոս է, որ Ղարաբաղամ վարչապետն ու նախագահն առանց թիկնազորի ման են գալիս ու անգիր գիտեն ամեն մի արտադրողի` իր խնդիրներով հանդերձ»։ Գառնիկ Իսագուլյանը գերադասում է առայժմ ժամանակ տալ վարչապետին, օժանդակել, աջակցել, որից հետո միայն կանցնի լուրջ քննադատությունների։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ