Պաշտոն Հովիկ Աբրահամյանի՞ն. Հայկական Ժամանակ
Իշխող հանրապետական կուսակցության շրջանակներում քննւսրկում են, թե հնարավոր է ՀՀ նախկին
վարչապետ Հովիկ Աբրահամյանին ինչ-որ երկրում դեսպան նշանակեն. հատկապես որ նման պրակտիկա հայկական իրականության մեջ արդեն կա։
Հիշեցնենք, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, նա նշանակվևց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Այն ժամանակ կարծիք կար, որ դա արվեց նաեւ այն պատճառով, որպեսզի Տիգրան Սարգսյանը Հայաստանում չլինի եւ իր ներկայությամբ չխանգարի Հովիկ Աբրահամյանին։
Հիմա, որոշ տեղեկությունների հաճաձայն իշխանական վերնախավում քննարկվում Է, որ Հովիկ Աբրահամյանին նույն պատճառներով Կարեն Կարապետյանին չխանգարելու համար, որեւէ հարմար երկիր դեսպան ուղարկեն «Տիգրան Սարգսյանի ունկակություններն ու հնարավորությանները այն ժամանակ մեզ շատ անհրաժեշտ էին ԱՄՆ֊ում։ Իսկ Հովիկ Աբրահամյանն առայժմ հանգստանում է, եւ նրա հետագա աշխատանքի վերաբերյալ դեռ որեւէ քննարկում չի եղել»,– շրջանառվող տեղեկություններն այսպես մեկնաբանեց Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: