28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կտրուկ փոփոխություն Պուտինի այցից հետո. Ժամանակ

Կարեն Կարապետյանը խորհրդարանում ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը, որի բովանդակությունն ու ընդհանուր շեշտադրումներն, իհարկե, արդեն իսկ հայտնի էին հասարակությանը ՀՀԿ ԳՄ նիստից հետո։ Եվ այդ իմաստով խորհրդարանում ըստ էության տեղի է ունենում պարզ մի արարողակարգ, որին նախորդել էր ուշագրավ մի իրադարձություն։ Առաջին հայացքից սովորական մի իրադարձություն, սակայն իր էությամբ բավականին ուշագրավ։ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն ասուլիս […]

Ինչու է վարչապետը կորցնում «դրայվը». Հայկական Ժամանակ

Երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես Աժ-ում ներկայացրեց իր կառավարության ծրագիրը։ Առաջին հայացքից սա շարքային իրադարձություն է` կառավարություններ շատ են եղել, ծրագրեր նույնպես։ Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը կամա թե ակամա առանձնանում է մյուսներից։ Այնպես է ստացվել, որ այս կառավարությունից շատ մեծ սպասումներ ունեն, ինչպես հենց Կարեն Կարապետյանն է ասում, «սպիտակ» բիզնեսի ներկայացուցիչները։ Վերջիններս առայժմ […]

Երեք մարզպետի հարց է քննարկվում. Հայկական Ժամանակ

Հիմա իշխանությւսն վերին օղակներում վերլուծում են 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական վտփոխությունների արդյունքներն այն առումով, թե որ մարզպետն է կարողացել շատ ԱՅՈ-ներ ապահովել։ Պարզվում է, մարզային ամենաբարձր արդյունքներից մեկը ապահովել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Ընդ որում, վերջինս իր մարզում կարողացել է այդ արդյունքները ցույց տալ հնարավորինս անաղմուկ կերպով։ Եվ դրա արդյունքում ձեռք բերած վստահության շնորհիվ էլ նրան հաջողվել է […]

Չկորցնել զգոնությունը. Առավոտ

Չգիտեմ, թե ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը եւ ում շահերն է այդ գործիչը ներկայացնում չնայած կարող եմ ենթադրել, թե ում), բայց նրա վերջին հարցազրույցում տեղ գտած միտքն, իմ կարծիքով, 100 տոկոսով արտացոլում է իրականությունը ` Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ եւ երկարատեւ պատերազմի։ Այդ կանխատեսման օգտին է խոսում թեկուզ այն […]

Ինչպես է ՀԷՑ-ը հաշվիչների միջոցով խաբում սպառողներին. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է 5 մլն դրամի չափով տուգանել«Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։ Տուգանելու նախաձեռնության համար առիթ է հանդիսացել այն փաստը, որ ՀԷՑ-ը չի կարգավորել էլէներգիայի հաշվիչների գործունեությունը։ Բանն այն է, որ այս տարվա ապրիլին արզվել Էր, որ էլէներգիայի հազարավոր հաշվիչներ ժամային շեղումներով են գործում։ Ապրիլին ՀԷՑ-ին […]

Խելոք են. Ժողովուրդ

Խորհրդարանն այսօր կսկսի քննարկել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը։ Սակայն ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ ծրագրի՝ հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող դրույթները հենց այսօրվանից էլ կարող են հռչակվել իբրեւ իրականացված։ Բանն այն է, որ ծրագրում չկա ոչ մի չափելի տվյալ, թե նոր կառավարությունը տնտեսության համար ինչպիսի ցուցանիշներ է խոստանում։ Այսինքն՝ ոչ ոք չի կարողանա Կ.  Կարապետյանից […]

Կենտրոնական բանկում խառնաշփոթ է. Հրապարակ

Թերթին հասած տեղեկություևներով՝ Կենտրոնակւսն բանկում խառը իրավիճակ է։ Հայտարարվել է, որ բանկի 6 վարչություններ մինչեւ դեկտեմբեր պետք է լուծարվեն, ու, բնականաբար, կրճատումներ կլինեն։ Թե ովքեր են կրճատվելու, դեռ աշխատակիցների համար պարզ չէ։ Այս առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն Աժ-ում լայն ժպտաց՝ ասելով, որ ինքը նման տեղեկություն չունի, չի լսել այդ մասին։ Թերթի տեղեկություններով […]

ՊԵԿ նախագահը մաքրում է. Հրապարակ

ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն սկսել է կադրային փոփոխությունները։ Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել Է Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը։ Նրան Նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ Էր բերել նախագահի վերահսկողական ծառայությունից։ Արտակ Անդրեասյանն «Արդշինինվեստբանկի» նախկին կառավարիչ Արամ Անդրեասյանի որդին Է։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ալիեւի նվերը. Ժամանակ

Ադրբեջանի նախագահը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում նշել է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորումով հնարավոր է Ղարաբաղին տրվի ինքնավար պետության կարգավիճակ, բայց նաեւ նշել է, որ պետք է ազատագրված հարակից շրջանները հանձնվեն Ադրբեջանին։ Ռուսական մամուլին տրված հարցազրույցի եւ բանակցությունների փակուղում գտնվելու վերաբերյալ թերթը զրուցեց քաղա քագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ։ «Շատ լավ է, որ ստեղծվել է փակուղային իրավիճակ […]

18-ամյա Հռիփսիմեն` ընտրական բարեգործության զոհ. Հայկական Ժամանակ

Երեկ ժամը 08-ի սահմաններում, Երեան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում խոշոր ավտովթար է ւոեղի ունեցել։ Ուսանողներ տեղավոխող Մերսեդես-սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան, Երեւան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, ապա հարվածել է Սեւանի ողղությամբ ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային ու կողաշրջվել։ Վթարի հետեւանքով «Մերսեդեսի» ուղեւոր, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակշուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը մահացել է: Նա սովորում էր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Եւս 7 ուսանող, այդ թվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի