30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ալիեւի նվերը. Ժամանակ

Ադրբեջանի նախագահը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում նշել է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորումով հնարավոր է Ղարաբաղին տրվի ինքնավար պետության կարգավիճակ, բայց նաեւ նշել է, որ պետք է ազատագրված հարակից շրջանները հանձնվեն Ադրբեջանին։

Ռուսական մամուլին տրված հարցազրույցի եւ բանակցությունների փակուղում գտնվելու վերաբերյալ թերթը զրուցեց քաղա քագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ։ «Շատ լավ է, որ ստեղծվել է փակուղային իրավիճակ եւ հրաշալի է, որ Ալիեւը նման հայտարարություններ է անում, դա բխում է միայնումիայն հայկական կողմի շահերից, թեեւ հայկական կողմը, թվում է, թե ամեն ինչ անում է, որ իր շահերից ոչինչ չբխի։ Ալիեւի հայտարարությունը նվեր է  Հայաստանին»,– նշեց քաղաքագետը եւ ներկայացրեց իր պարզաբանումները։

«Սեղանին կա փաստաթուղթ կամ բանակցությունների փաթեթ, մանրամասները գաղտնի են պահվում, այդ փաթեթի բովանդակության համաձայն՝ հայկական կողմը ինչ-որ բաներ պետք է հանձնի Ադրբեջանին ինչ որ բանի դիմաց։ Ալիեւի այս խոստովանությունից մենք տեսնում ենք, որ Ալիեւը պահանջում է ազատագրված յոթ շրջանները, որոնք իրականում Արցախի մասն են, բայց չգիտես ինչու, մենք անընդհատ ասում ենք հողեր, տարածքներ եւ հանցավոր կերպով երբեմն ասում ենք հետ տալ, դրանք երբեք Ադրբեջանինը չեն եղել, թեեւ եղել են խորհրդային Ադրբեջանի կազմում։ Ափեւը նախ պահանջում է այդ շրջանները, եւ դրա դիմաց, պարզվում է, որ ինքը պատրաստ է Արցախին տրամադրել ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Հայկական կողմը պատրաստ է նույն պահանջները բավարարելուն, բայց Ադրբեջանի կազմում ինքնավարությանը պատրաստ չէ, այլ պահանջում է Արցախի անկախության ճանաչում»,֊նշեց Հայկ Մարտիրոսյանը եւ ընդգծեց, որ այդ անկախությունը Արցախին պետք չէ ամենեւին, Արցախը Հայաստանի մաս է եւ պետք է նաեւ դե յուրե միացվի Հայաստանին։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ