29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի. Ժամանակ

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ու երկարատեւ պատերազմի։ «Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի։ Ես ժամանակին եւս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում։ Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատեւ, պարզապես, մենք […]

Օտար խաղեր.Առավոտ

Ներկայացնում ենք հատվածներ «Առավոտի» խմբագրականից. Հայաստանում անցած ՀԱՊԿ միջոցառումների գլխավոր արդյունքն այն չէր, որ մեր երկրի ներկայացուցիչն այդպես էլ չդարձավ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար։ Ոչ էլ այն էր, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը «դիվանագիտական հարբուխով» հիվանդացավ։ Դրանք մանրուքներ էին։ Ի՞նչ պիտի աներ հայ գեներալը ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում, երբ այդ կազմակերպությունը կոչված է բացառապես սպասարկելու Ռուսաստանի ռազմաքաղաքական […]

Եթե կարող են, թող հանեն. Շիրակի մարզպետը հրաժարական չի տա. Ժողովուրդ

Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հրապարակային դժգոհություն էր հայտնել Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գործունեությունից: Ռուստամյանը մարզպետին մեղադրել էր նրանում, որ իր գործունեությամբ չի կարողացել նպաստել հայրենի կուսակցության հեղինակության բարձրացմանը գյումրեցիների շրջանում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է դաշնակցական մարզպետից պարզել, թե որքանով են իրականությանը […]

Պետությունը, հնարավոր է, դատական գործընթաց սկսի Աբրահամյանի դեմ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Այս օրերին Վլադիմիր Վլադիմիրովիչին զուգահեռ Հայաստանում գտնվող, այդպես էլ կուսակցություն չբացած, այցով Ռուսաստանին ծառայություն չմատուցած ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի ցանկանում հետ մնալ Հայաստանում սկսված ռուսական «հաղթարշավից», փորձում է «երևալ» նորանշանակ վարչապետ, Մոսկվայից Հայաստան «բերված» Կարեն Կարապետյանի և սիրիահայերի խնդրով լրջորեն զբաղվող մյուս ռուսահայ Ռուբեն Վարդանյանի կողքին՝ կազմակերպելով Հայաստանին […]

Լուրջ փորձություններ Առողջապահության նախարարությունում. Հրապարակ

Առողջապահության նախարարության աշխատակիցները վերջին երկու տարիներին լուրջ փորձությունների են ենթարկվել։ Եթե նախկին նախարար Արմեն Մուրադյանը հրահանգում էր ակտիվ լինել Ֆեյսբուքում՝ նաև ֆեյքերի միջոցով, նրան փոխարինած Լևոն Ալթունյանը, ըստ լուրերի, պարտադիր է համարում ռուսերենի ակադեմիական իմացությունը։ Ռուսերեն չիմացողներն աշխատանքը պահպանելու և աշխատանքի ընդունվելու փոքր շանսեր ունեն։ Այնպես որ, այս գերատեսչությունում կատակում են, թե Ալթունյանը հնարավոր է […]

Սկանդալ ԵԽԽՎ-ում. Ժամանակ

ԵԽԽՎ-ում երեկ ազատ քննարկման ժամանակ սկանդալ է տեղի ունեցել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մասնակցությամբ, ով անջատել է հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Նաիրա Կարապետյանի խոսափողները: Զոհրաբյանի խոսքով ԵԽԽՎ-ում ազատ դեբատների ժամանակ ԵԽԽՎ նախագահը, նաև խախտելով բոլոր կանոնակարգերը, կոպիտ միջամտել է իր և Նաիրա Կարապետյանի ելույթներին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Վատ չե՞նք. Հայկական ժամանակ

ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի Հայաստանի ներկայացուցիչ, նախարար Կարինե Մինասյանը թերթի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե մոտ ժամանակներս Հայաստանին սպառնում է տնտեսական աղետ` դեֆոլտ: «Ես համոզված եմ, որ Հայաստանն աճի մեծ պոտենցիալ ունի: Եվ անգամ միջազգային կառույցներն, այդ թվում ԱՄՀ-ն վերագնահատել է տնտեսական աճի բոլոր ցուցանիշները 2016-2017 թթ. համար»,-ասել է նա: Այդ […]

«Լավ եք էլի». Հայկական ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ նյարդայնացել է Վիկտոր Դալլաքյանի ԱԺ հաջորդ նախագահ դառնալու տեղեկության մասին թերթի հարցը լսելիս: «Նման ծիծաղելի ու աբսուրդ լուրերը չեմ ցանկանում մեկնաբանել, դուք խոսում եք մի բանի մասին, որն անհավանական է»,-ասել է պատգամավորը: Հարցին` բացառում է այդ նշանակումը, Բաղդասարյանն արձագանքել է. «Լավ եք էլի»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

«Ոնց կասի, որտեղ կասի նախագահը». Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ օրերս պաշտոնից ազատված ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանին հորդորել են չբացակայել երկրից, որպեսզի մասնակցի հանդիսավոր ւսրարողությանը՝ որպես մւսքսակետի կառուցման հարցում ներդրում ունեցած անձ։ Ու թեեւ նա որոշել էր արտերկիր մեկնել՝ հանգստանալու, սակայն հետաձգել է մեկնումը՝ այդ օրը ներկա գտնվելու համար։ Ի դեպ, նա մերձավորների շրջանում ասել է, որ բոլորովին նեղված չէ պաշտոնաթողության առումով. «Ոնց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի