Չկորցնել զգոնությունը. Առավոտ
Չգիտեմ, թե ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը եւ ում շահերն է այդ գործիչը ներկայացնում չնայած կարող եմ ենթադրել, թե ում), բայց նրա վերջին հարցազրույցում տեղ գտած միտքն, իմ կարծիքով, 100 տոկոսով արտացոլում է իրականությունը ` Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ եւ երկարատեւ պատերազմի։ Այդ կանխատեսման օգտին է խոսում թեկուզ այն փաստը, որ ապրիլյան պատերազմից հետո ոչ մի գործնական քայլ չի արվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Պարզ է, որ Ադրբեջանին դա պետք չէ։ Բայց դա այնքան էլ պետք չէ, հավանաբար, Մինսկի խմբի համանախագահ երկրներին, հակառակ դեպքում այդ երկրների դիվանագիտությունն այդ ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկեր։ Իսկ այդ պասիվությունն Ադրբեջանին թեւ է տալիս ` նոր հարձակմանը պատրաստվելու։ Վերջնական «դաբրոն», իհարկե, պետք է Ռուսաստանը տա, ինչպես որ դա արել է այս տարվա ապրիլին, բայց դա ժամանակի հարց է՝ պատեհ առիթը վաղ թե ուշ կներկայանա։
Եթե որեւէ մեկը Հայաստանում կարծում է, որ ղարաբաղյան հարցը կմոռացվի, կմաշվի-կգնա կամ մոտակա պատմական հեռանկարում խաղաղ հանգուցալուծում կստանա, այդ մարդիկ չարաչար սխալվում են։ Եվ խնդիրն այն չէ, որ Իլհամ Ալիեւը խելապակաս է կամ նապոլեոնական ամբիցիաներ ունի. պարզապես պատերազմի մշտական սպառնալիքը եւ բուն պատերազմը նրա իշխանության պահպանման միակ երաշխիքն են։ Առանց բռնապետության Ադրբեջանը կքայքայվի` նախեւառաջ երկրի ներսում սոցիալական եւ ազգային խնդիրների ճնշմամբ, ինչպես նաեւ դրսից իսլամական գործոնի ազդեցության տակ։
Իսկ բռնապետության միակ «հիմնսսվորումը» պատերազմն է, որն ուղեկցվում է ոազմատենչ հռետորաբանությամբ եւ ռասիստական հայտարարություններով։ Իհարկե, այդքանով հանդերձ Ադրբեջանը չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները, եթե դրսի գլխավոր խաղացողներն իսկապես ցանկանան, որ Հարավային Կովկասում խւսղաղության լինի։ Այնպես որ՝ այս ամիսների հարաբերական անդորրը ոչ մեկին չպիտի թյուրիմացության մեջ գցի եւ, այսպես ասած, թուլացնի` աոջետւմ պատերազմ է, եւ մեր պետությունը պետք է դրան պատրաստ լինի։ Թե ինչ է դրա համար անհրաժեշտ՝ բազմիցս ասվել է։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: