10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Խելոք են. Ժողովուրդ

Խորհրդարանն այսօր կսկսի քննարկել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը։ Սակայն ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ ծրագրի՝ հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող դրույթները հենց այսօրվանից էլ կարող են հռչակվել իբրեւ իրականացված։ Բանն այն է, որ ծրագրում չկա ոչ մի չափելի տվյալ, թե նոր կառավարությունը տնտեսության համար ինչպիսի ցուցանիշներ է խոստանում։ Այսինքն՝ ոչ ոք չի կարողանա Կ.  Կարապետյանից կամ տնտեսական բլոկի նախարարներից որեւէ մեկից հաշիվ պահանջել։

Օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը երբ 2014-ի մայիսին իր ծրագիրը ներկայացրեց, տարեկան առնվազն 5 տոկոսի տնտեսական աճ էր խոստանում։ Երբ 2014-ին պարզվեց, որ տնտեսական աճը ընդամենը 4.1 տոկոս է կազմում, իսկ 2015-ին՝ 3.1 տոկոս, ակնհայտ էր, որ ծրագիրը չի կատարվել։ Բացի այդ նախորդ կառավարությունը խոստանում էր, որ երեք տարում աղքատության ցուցանիշը 10 տոկոսով կնվազի, բայց նվազեց 2 տոկոսով տարվա ցուցանիշն էլ դեռ հայտնի չէ, եւ այսպես շարունակ։ Նման «խոստումներ» Կ. Կարապետյանի կառավարության ծրագրում չկան, հետեւաբար նրանց ոչ ոք էլ չի կարող մեղադրել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ