18 Մայիսի, Saturday, 2024
KFC

18-ամյա Հռիփսիմեն` ընտրական բարեգործության զոհ. Հայկական Ժամանակ

Երեկ ժամը 08-ի սահմաններում, Երեան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում խոշոր ավտովթար է ւոեղի ունեցել։ Ուսանողներ տեղավոխող Մերսեդես-սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան, Երեւան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, ապա հարվածել է Սեւանի ողղությամբ ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային ու կողաշրջվել։

Վթարի հետեւանքով «Մերսեդեսի» ուղեւոր, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակշուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը մահացել է: Նա սովորում էր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Եւս 7 ուսանող, այդ թվում Հռիփսիմե Գասպարյանի եղբայրը ե 2 մեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։

Թերթի հետ զրույցում Վարսերի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ավետիսյանը տեղեկացրել է, որ «Մերսեդեսը» 50-ամյա Գագիկ Ստեփանյանին տրամադրել է Վարսերի գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը բարեգործական հիմունքներով ուսանողներին երևան տանելու համար։ Հոկտեմբերի 2-ին Վարսերում տեղի ունեցած համայնքի ղեկավարի խայտառակ ընտրությունների արդյունքները չեղյալ համարելուց հետո ԿԸՀ֊ն վերաքվեարկություն էր նշանակվել այս կիրակի։ Բարեգործական երթուղին սկսել էր գործել նախօրեից։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ