Կտրուկ փոփոխություն Պուտինի այցից հետո. Ժամանակ
Կարեն Կարապետյանը խորհրդարանում ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը, որի բովանդակությունն ու ընդհանուր շեշտադրումներն, իհարկե, արդեն իսկ հայտնի էին հասարակությանը ՀՀԿ ԳՄ նիստից հետո։ Եվ այդ իմաստով խորհրդարանում ըստ էության տեղի է ունենում պարզ մի արարողակարգ, որին նախորդել էր ուշագրավ մի իրադարձություն։ Առաջին հայացքից սովորական մի իրադարձություն, սակայն իր էությամբ բավականին ուշագրավ։
ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում իր դրական վերաբերմունքն է արտահայտել կառավարության ծրագրին եւ հայտարարել, որ այն իսկապես փոփոխություններ բերող ծրւսգիր է։ ՀՅԴ-ն, ըստ էության, հավատարմության երդում է տվել Կարեն Կարապետյանին, որի հետ թեժ բանավեճի մեջ էր մտելնշանակման առաջին իսկ պահից։
Այն, որ խոսքը հենց հավատարմության երդման մասին է, վկայում է այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն կարող էր շատ հանգիստ հանդես չգալ առանձին ասուլիսով, այլ իր դրական վերաբերմունքը արտահայտել խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։ Այստեղ հետաքրքրություն առաջացնողը ՀՅԴ-ի կեցվածքը, դիրքորոշումը կամ երդումը չէ։ Այն ուշագրավ է ընդհանուր ներքաղաքական եւ ներիշխանական հարաբերությունների կոնտեքստում։
Դրա հետաքրքրական ֆոն է նաեւ այն, որ նախօրեին էլ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն էր կառուցողական մոտեցումով դիմել կառավարությանը՝ ներկայացնելով երկու առաջարկ, որոնցով պայմանավորում էր կոռուպցիայի դեմ պայքարի եւ փոփոխությունների արդյունավետության հեռանկարը։
Տեր-Պետրոսյանը, որ մի քանի օր առաջ աղետ էր խոստացել դեֆոլտ անվան տակ քողարկվաՑ, հւսնկւսրծ հանդես է գալիս Կարեն Կարւս– պետյանի կառավարությանն ուղղված կառուցողական մոտեցումով կառավարության ծրագրի խորհրդարանական ներկայացումից առաջ։ Սրանից հետո խորհրդարանական քննարկումներից առաջ առանձին ասուլիս է տալիս ՀՅԴ-ն եւ հանդես գալիս Կարապետյանի կառավարության ծրագրի ողջույնով։
Այս իրողությունը հուշում է, որ ներքաղաքական կյանքում որոշակի շրջանակում առաջացել է, այսպես ասած, կառուցողականության պայքար Կարեն Կարապետյանի կառավարության հետ հարաբերությունների համար։ Բացառված չէ, որ ՀՅԴ-ն Տեր–Պետրոսյանի հայտարարության մեջ նկատել է Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ նոր համաձայնություն, որից անմիջապես հետո փորձել է
ետ չմնալ, դուրս չմնալ խաղից։
Առավել եւս, որ ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ին ցույց տվեցին, որ առանց ՀՀԿ-ի՝ իր դիրքերը չափազանց թույլ է։ Հետաքրքրականը, սակայն, այն է, որ եւ ՀԱԿ-ը, եւ ՀՅԴ-ն կառավարության հանդեպ իրենց վերաբերմունքում նման ընդգծված անցում են կատարում Երեւանում
ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, որին մասնակցելու համար ժամանել էր Պուտինը։
Հաշվի առնելով այն, որ Պուտինը Հայաստանի ներքաղաքական դաշտի գերակշիռ մեծամասնության, առավել եւս հնաբնակների համար «փարոս» է, հարց է առաջ գալիս, թե արդյոք զուգադիպությո՞ւն էր ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո երկու ուժերի վերաբերմունքի նմանօրինակ փոփոխությունը Կարեն Կարապետյանի կառավարության հանդեպ, թե՞ դա պայմանավորված էր նրանով, որ նրանց հայտնի է դարձել այդ փոփոխությունների հանդեպ Պուտինի ինչ-որ վերաբերմունքի մասին, որն էլ փորձել են ընդօրինակել հնարավորինս արագ։
Թե՞ Սերժ Սարգսյանը լավ իմանալով իրերի նմանօրինակ դրվածքը՝ կարողացելէ Պուտինի այցը պարզապես հմտորեն խաղարկել ներքաղաքական այդ էֆեկտը ստանալու համար։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: