28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանի փաստի առաջ. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի վերաբերյալ խոսակցություննԵրը դառՆում են ավելի հաճախակի եւ ավելի առարկայական։ Եթե օրինակ, նրա նախկին եւ գուցե ապագա կուսակցական ենթակաները մինչ այդ խոսում էին այն մասին, որ նրա վերադարձի մեծ պահանջ կա հասարակության շրջանում, ապա այժմ արդեն նրանք հայտարարում են, որ վերադարձի հավանականությունը «բավականին» է։ Այդ մասին հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը։

Հատկանշական է, որ այդ հայտարարությունը հնչում Է ՏԻՄ ընտրություններից հետո։ Առաջին հայացքից այստեղ ԲՀԿ-ն իրեն վատ չի դրսեւորել եւ անցել Է թե Գյումրու, թե Վանաձորի ավագանի, մի քանի տեղերում Էլ ԲՀԿ թեկնածուները հաղթել են գյուղական համայնքներում։ Սակայն, խնդիրն իհարկե ԲՀԿ-ն չէ, այլ ընդհանուր քաղաքական իրավիճակը եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցը որոշվում է այս համատեքստում, հետեւաբար ոչ թե ԲՀԿ-ի, եւ ոչ էլ նույնիսկ ՀՀԿ-ի, այլ Սերժ Սարգսյանի մակարդակում։

Ինչպես հայտնի ֆիլմում՝ ես նրան փախցրել եմ, ես էլ նրան կազատեմ։ Պարզապես տվյալ դեպքում հակառակն է՝ ես նրան հեռացրել եմ ակտիվ քաղաքականությունից, ես էլ նրան կվերադարձնեմ։ Տվյալ պարագայում Գագիկ Ծառուկյանի անհրաժեշտության վերաբերյալ եզրահանգումը առավել հասունացել Է հենց ՏԻՄ ընտրություններից հետո, որտեղ Սերժ Սարգսյանն արձանագրել է բավական անմխիթար պատկեր։ ՏԻՄ ընտրություններում կենտրոնացված միջամտությունն ակնհայտորեն բացակայում էր, ակնհայտորեն գգացվում էր, որ նախագահական նստավայրը նույնիսկ ինչ-որ առումով ցուցադրական հեռավորություն է պահում ՏԻՄ ընտրություններից, դրանք դիտարկելով միայն ՀՀԿ-ի կուսակցական հեռավորության վրա։

Եվ ահա այդ հեռավորությունը ըստ էության արժանացավ տապալման եւ ՀՀԿ-ն գործնականում մեծ ջանքերի գնով կարողացավ պահել իր իշխանությունը հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում։ Մեծ ջանքերը տվյալ դեպքում մեծ մանիպուլյացիաները, կեղծիքներն ու օրենքի հետ քիչ առնչություն ունեցող ւսյլ գործողություններն էին։ Այսինքն, ՀՀԿ֊ն մեծ հաշվով տապալվեց ՏԻՄ ընտրություններում։

Եվ դա այն դեպքում, երբ դրանք քաղաքական ընտրություններ չէին, կամ չունեին այն քաղաքական երանգն ու շեշտադրումները, որտեղ դրվում են համապետական նշանակության խնդիրներ, այդ թվում ՝ իշխանւսփոխության մեխանիզմների ուղղակի առկայությամբ՝ թեկուզ դե յուրե մեխանիզմների։ Դրա պարագայում, հասարակության ակտիվությունն ու տրամադրվածությունը թեկուզ ՏԻՄ հետ համեմատության մեջ, սակայն դառնում է առավել կոշտ։

Դա նշանակում է, որ համապետական մասշտաբում իշխանությունը բախվելու է հանրային առավել մեծ դիմադրության։ Խոսքն իհարկե անհաղթահարելի դիմադրության մասին չէ, առավել եւս, երբ ակնհայտ է, որ ինչքան հասարակության տրամադրվածությունն է ավելի ակտիվ եւ կոշտ լինելու, այնքան էլ ավելի ակտիվ եւ թեժ են միմյանց դեմ պայքարելու նաեւ ընդդիմադիր կամ այդպիսին հանդես եկող քաղաքական ուժերը, դրանով իսկ գգալիորեն լիցքաթափելով հանրային այդ ակտիվությունն ու նպաստելով իշխանությանը։

Սակայն, իշխանությունը չի ցանկանում հույսը դնել լոկ այդ գործոնի վրա, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ իշխանությունը ձգտում Է ապահովել ինքզինքը ավելի մեծ թվով նախընտրական կամ ընտրական երաշխիքներով։ Իսկ այս առումով, կասկած չկա, որ ամենաազդեցիկներից եւ կենսունակներից մեկը Գագիկ Ծառուկյանն է։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ