15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գլխավոր անակնկալը. Իրատես

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են: Ձեւավորման փուլում գտնվող նրա հիմնած քաղաքական ուժի ու ենթադրյալ համախոհների առնչությամբ հարցականները շատ են, այլ խոսքով, ինտրիգը պահպանվում է։

Վիկտոր Դալլաքյանը գլխավոր անակնկալը պահել է հաջորդ ասուլիսի համար, որի ընթացքում նաև կբացահայտվի, թե ինչ կուսակցություն է ստեղծում։ Թերթի տեղեկություններով, խոսքը նոր քաղաքական ուժի մասին չէ, իսկ թե ինչ լուծում է գտել նախկին խորհրդարանականը, ինչպես ինքն է ասում, հաջորդ ասուլիսի թեմա է: Որ թիմն է միանում նրան, կամ ինչ ուժի է ինքը միանում, չհաջողվեց ճշտել, բայց որ հետաքրքիր զարգացումներ են լինելու, կասկած չունենք:

Մինչ այդ, մեկ «ինտրիգային» տեսլական եւս: Լուրեր են շրջանառվում, թե Ազգային Ժողովի ապագա նախագահը Վիկտոր Դալլաքյանն է լինելու, լրագրողներս էլ, փաստորեն, զրկվելու ենք «նյութի» անսպառ աղբյուրից` Գալուստ Գրիգորիչի դարակազմիկ մեկնաբանություններն «ըմբոշխնելու» հաճույքից։ Բայց կա մի «սփոփանք», եթե այս լուրն իրականություն դառնա, Աժ նախագահ է լինելու 83 օրենքների հեղինակ, համարյա «կոմսոմոլ», «սպորտսմենե և, վերջապես, «սիրուն տղա» Վիկտոր Դալլաքյանը։ Տեսնես խորհրդարա՞նն ինչ պատկեր կունենա։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ