26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Լուրջ սկանդալ․ Ժողովուրդ

«Ծառուկյան» դաշինքը լուրջ սկանդալի մեջ է հայտնվել: Երեկ ԿԸՀ-ն հրապարակել է պատգամավորի ման­դատից հրաժարված թեկնածուների անունները: Բայց պարզվում է՝ «Ծառուկյան» դաշինքի՝ «մանդատից հրա­ժարված» թեկնածուներից ոչ բոլորն են իմացել, որ իրենք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Մասնավո­րապես «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկ­յանը, ում անունն ինքնաբացարկ հայտնած թեկնածուների շարքում էր, ասել է, թե ինքը մանդատից հրաժար­վելու դիմումի մասին […]

Լարվածությունը հասել է գագաթնակետին․ Հրապարակ

Թերթի տեղեկություններով, ռեյտինգային համակարգի պատճառած «դառնություններն» զգացել են բոլոր կուսակցու­թյուններում: Լարվածությունն այդ առնչությամբ միջպատգամավորական հարաբերություններում հասել է գագաթնակետին՝ սպասվող, չբաժանվող ման­դատների մասով: Բացի «Ելքից», պառլամենտ անցած մյուս կուսակցություններում խնդիր կա՝ անցած եւ «ցանկալի» թեկնածուների հետ կապված, այդ մասով որոշումները շատ դժվար են կայացվում: Ըստ թերթի աղբյուրների՝ պառլա­մենտի աշխատանքների մեկնարկից հետո այս հարցը քննարկման առարկա է դառնալու […]

Լուրջ անակնկալներ Հովիկ Աբրահամյանից․ Ժամանակ

Հիմա դժվար է որոշակիո­րեն պնդել, թե Հովիկ Աբրա­համյանը՝ ի դեմս որդու՝ Արգամ Աբրահամյանի, Աժ ընտ­րություններում հաղթեց հան­րապետական կուսակցությա­նը: Ի վերջո, հավաքած 33 հազար ձայնը հանրապետու­թյունում ամենաբարձր ցուցանիշներից է: Բայց այն հան­գամանքը, որ նույն ընտրա­տարածքում նրա մրցակից՝ Արարատի մարզպետի եղ­բայր Արայիկ Գրիգորյանը հավաքել էր ավելի քան 44 հազար ձայն, ապա 33 հազա­րանոց ցուցանիշը Աբրահամյանների համար այնքան […]

Կարեն Կարապետյանը կանանց միջեւ ընտրել է․ Ժամանակ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար երկու հավանական թեկնածու կա՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը: Բավական թեժ մրցակցություն է սպասվում: Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը շահագրգռված է, որ Օպերայի թատրոնի տնօրեն նշանակվի հենց Կարինե Կիրակոսյանը: Մյուս կողմից էլ, նախկին […]

Մանախի ուլտիմատումը իրար է խառնել . Ժողովուրդ

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը փակուղի է մտել: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, […]

Սերժ Սարգսյանինն է. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ունենալու է 85-90 պատգամավոր, որոնք ենթարկվելու են անձամբ իրեն: Ընդ որում, այս պատգամավորները լինելու են ոչ միայն ՀՀԿ, այլեւ մյուս խմբակցու­թյուններում եւ անհրաժեշտ պահի գործելու են ըստ նրա հրահանգի: Ինչպես պնդում են «ժողովուրդ»-ի աղբյուրները՝ հենց այս պատճառով էլ Աժ անցած ուժերն ընտրություններից մեկ ամիս անց դեռեւս չեն հայտարարել, թե թեկնածուներից կոնկրետ […]

Ամուսնացել են. Հրապարակ

Շաբաթ-կիրակի օրերին կոնյակ արտադրողներն ամուսնացրել են զավակներին․ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանի որդու հարսանիքն էր՝ Ծաղկաձորի «Մարիոթ» ռեստորանում։ Որդին՝ Գառնիկ Ղազարյանը, ով «Արենի» պանդոկի սեփականատերն է, ամուսնացել է «Ղարս» ռեստորանի սեփականատիրոջ դստեր՝ Աիդա Վարդանյանի հետ։ Հարսանիքին Մանվել Ղազարյանը հրավիրել էր ինչպես նախկին, այնպես էլ այժմյան օրենսդիրներից ոմանց, բիզնես գործընկերներին: 2008-ի նախագահական […]

Սյուզին` Զառային. Հրապարակ

Շւջապատ շաբաթաթերթի տնօրեն Սյուզի Մեխակյանը, ով անցած աշնանը Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ գլխավորում էր ՀԱԿ համամասնական ցուցակը եւ որպես կին թեկնածու անցել է ընտրողների հետ շփվելու փորձության միջով, մի քանի խոսք ունի Երեւանի քաղաքապետ դառնալու հավակնություն ունեցող «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Թերթի հետ զրույցում Մեխակյանը նախ, կիսվելով իր նախընտրական փորձից, ցավ […]

Հավի բուդ. Ժամանակ

Թերթի տեղեկություններով օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել զբաղվել` հավի բուդ ներկրել: Վերջինս հանդիպել է Սերժ Սարգսյանին իր մտադրության մասին պատմելու եւ «դաբրո» ստանալու համար: Սերժ Սարգսյանը մեկ «ֆուր» խմբաքանակի «դաբրո» է տվել: Առաջին խմբաքանակը երկիր մտցնելուն պես, ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել եւ հանդիպում է կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ: […]

Ղժժում է. Ժամանակ

Երեկ Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը: Շքեղ ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել բոլոր նախարարները, բացի ՀՀ կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լետն Մկրտչյանից: Ծննդյան տոնի ամբողջ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնահատուկ  ուրախ է եղել: Նրա կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները:  Մասնավորապես` ասել է, որ դաշնակցական նախարարներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված