26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրջ անակնկալներ Հովիկ Աբրահամյանից․ Ժամանակ

Հիմա դժվար է որոշակիո­րեն պնդել, թե Հովիկ Աբրա­համյանը՝ ի դեմս որդու՝ Արգամ Աբրահամյանի, Աժ ընտ­րություններում հաղթեց հան­րապետական կուսակցությա­նը: Ի վերջո, հավաքած 33 հազար ձայնը հանրապետու­թյունում ամենաբարձր ցուցանիշներից է: Բայց այն հան­գամանքը, որ նույն ընտրա­տարածքում նրա մրցակից՝ Արարատի մարզպետի եղ­բայր Արայիկ Գրիգորյանը հավաքել էր ավելի քան 44 հազար ձայն, ապա 33 հազա­րանոց ցուցանիշը Աբրահամյանների համար այնքան էլ հաղթական չէ, հատկապես, որ վերջին 20 տարիներին Արարատի մարզը համարվում էր Աբրահամյանի կալվածքը: 

Ընտրությունների եւ մարզում ունեցած ազդեցության առումով Աբրահամյան-ՀՀԿ պայքարում առաջիկայում սպասվում է թերեւս ավելի կարեւոր «ստուգա­տես»՝ Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, որի ար­դյունքներով, թերեւս, կթելադր­վի նաեւ Հովիկ Աբրահամյանի հետագա գործունեության բո­վանդակությունը: Հիմա թե’ իշ­խանությունները եւ թե’ Աբրա­համյանը լրջորեն նախապատ­րաստվում են այդ ընտրություն­ներին, թեեւ առերեւույթ կարծես Արտաշատում առանձնակի զարգացումներ չկան: 

Հետընտրական ու սպասվելիք ընտրությունների ֆոնին առերեւույթ ոչնչով աչքի չընկնող, իրականում բավականին ուշագրավ «միջադեպ» է տեղի ունեցել Աբ­րահամյանների թիմում: Օրերս Արգամ Աբրահամյանը 9 մլն դրամանոց «Լեքսուս» մակնիշի ջիպ է նվիրել իր թիմակիցներից՝ տարածաշրջանում հայտնի Կյաժին (Վահրամ), ով Արտաշատի մի քանի գյուղերում բավա­կանին լուրջ ներդրում է ունեցել Արգամի հաղթանակի գործում:

Համաձայն տեղացիների՝ նա­խընտրական քարոզչության ըն­թացքում մարզի ՀՀԿ-ականները բազմիցս փորձել են չեզոքացնել Վահրամին, անգամ խաբեու­թյամբ ծեծ ու ջարդ կազմակերպելով, հետո նույն գործով ոս­տիկանությունում վերջինիս վրա քրեական գործ հարուցելով: Այ­դուհանդերձ, Արգամի գնահա­տանքից հասկանալի է դառ­նում, որ Կյաժը հաստատակամ է գտնվել: 

Համապետական ընտրություն­ներից շուրջ մեկ ամիս անց Արգամ Աբրահամյանը, հայտարարելով, որ իրենք չեն մոռանում իրենց կողքին կանգնածներին, որպես շնորհակալության հավասատիք ճոխ նվիրատվություն է արել: «Նեղ» շրջապատում, թերեւս հանրության «լայն շերտերի համար», հայտարարվել է նաեւ, որ դա միայն սկիզբն է, առաջի­կայում սպասեք «նոր անակն­կալների»: Նվիրել են Աբրահա­մյանները, բոլորը դա գիտեն, բայց նվիրատուները հայտարա­րում են, որ մեքենան «Բարգա­վաճ Հայաստան»-ի նվերն է կու­սակցությանը ձայներ ապահո­վելու համար:

Հովիկ Աբրահամյանը բոլորո­վին էլ այն անձնավորությունը չէ, որ ընդունի մեկ ուրիշի գերապատվելիությունը, թեկուզ այդ ուրիշը լինի խնամին: Հատկապես, որ նույն այդ խնամին՝ «խիստ զայրացած» ընտրու­թյուններում գրանցած իր հա­մար «անսպասելի ցածր արդյունքներից», կուսակցության քարոզչությամբ զբաղվող ամ­բողջ թիմին զրկել է երկու ամս­վա աշխատավարձից, ցածր արդյունքներ ապահոված կու­սակիցներին սպառնացել է, որ Աժ չեն մտնի, ու հանված որտեղից-որտեղ որոշել է 10 մլն դրա­մանոց պարգեւ տալ Արտաշատում լավ աշխատած ոմն Կյաժի: Պարզապես անկուսակցական Աբրահամյանները հող են նախապատրաստում առաջիկայում Արտաշատի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցու­թյան թեկնածուի հաղթական մասնակցության համար:

Հետեւաբար Արտաշատի ընտրու­թյուններից շաբաթներ կամ օրեր առաջ թերեւս մեկ-երկու նման անակնկալներ եւս կմա­տուցվեն Աբրահամյանների կողմից, ինչը բազմաթիվ գոր­ծունյա երիտասարդների հա­մար առավել քան ոգեւորիչ է: Ընդհանրապես Արտաշատի քաղաքապետի ընտրություն­ների առումով բավականին հե­տաքրքիր զարգացումներ են սպասվում: Նախ՝ Արտաշատը փոքր քաղաք է, որպեսզի նա­խագահ Սերժ Սարգսյանը «իրեն թույլ տա» իջնելու այդ մակարդակին եւ զբաղվելու քաղաքապետի ընտրություն­ներով: Երկրորդ՝ Հովիկ Աբրա­համյանը ընդունել է իր լիակա­տար պարտությունը, «ընդու­նում» է նախագահ Սերժ Սարգսյանի միանշանակ «իրավացի­ությունը», ու նրա պայքարը հի­մա ընդամենը «պղտոր ջրերի» դեմ է:

Երրորդ՝ Արգամ Աբրա­համյանի կարգախոսից պարզ էր դառնում, որ նախկին վար­չապետը, թերեւս հասկանալով, որ իրենն արդեն անցել է, ավե­լի կենտրոնանում է որդու քա­ղաքական կարիերիայի վրա: Հետեւաբար նա արդեն Սերժ Սարգսյանի համար ոչ միայն անվտանգ է, այլեւ տեղ-տեղ նույնիսկ համախոհ: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ