26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ֆուրոր կլինի․ «արգելված ապրանքներ» կներկրեն․ Հրապարակ

«Շաքարային իմպերիան» մի՞ֆ է, թե իրականու­թյուն, օրինակ՝ մեր ոչ այդքան նորաթուխ վարչապետը համարում է, որ մեր երկրում ոչ մի տեսակ մենաշնորհ գոյություն չունի: «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն ու նրա ընկեր­ները միասին են փորձելու «կոտրել» կամ «շաքարային իմպերիան», կամ էլ կարծրատիպերը, փորձելու են շա­քար ներկրել Հայաստան: -Պարոն Մկրտչյան, ինչու որո­շեցիր շաքար ներկրել Հայաստան, սիմվոլիկ բնույթ […]

Ի՞նչ են խոսել նախագահն ու Ծառուկյանը. Հրապարակ

 «Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան դաշինքի» շուրջ ընթացող պրոցեսները և մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի այդ կասկածները։ Մի կողմից Շարմազանովն ու մյուս «խոսող» ՀՀԿ-ականներն են ամենուրեք պնդում, թե կապ չունեն ոչ ինքնաբացարկների, ոչ ինքնաբացարկներից հրաժարականների հետ։ Մյուս կողմից ՀՀԿ նախագահն է […]

Չերիի Վահանը սպասում է Ծառուկյանի վերջին խոսքին.Ժամանակ

 «Նախօրեին ԿԸՀ-ից իր ինքնաբացարկի դիմումը հետ վերցրած, իսկ երեկ պատգամավորական մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքի անդամ Վահան Կարապետյանը՝ Չերիի Վահանը Նապոլեոն Ազիզյանի օրինակով պատրաստվում է ԱԺ առաջին նիստին վայր դնել մանդատը, եթե միայն Ծառուկյանը ակնարկի այդ մասին։ «Ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս նախ հայտարարեց, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ինքն է ներկայացրել քանի որ հիասթափված է եղել ընտրությունների […]

Աղմկահարույց բացահայտումները շարունակվում են. Ժողովուրդ

«Պաշտպանաթյան նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊԲ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ: Մինչ պաշտպանության նախարարությունը իրեն ապրանք մատակարարած ընկերություններին դատի է տալիս’ պահանջելով հետ վերադարձնել իրենից հափշտակած գումարները, իրավապահները բանակի պաշտոնատար անձանց և զորամասեր ապրանքեր մատակարարող ընկերությունների աշխատակիցների գործողությունների մասով աղմկահարույց […]

Արդարադատության նոր նախարարի անունը հայտնի է. Հրապարակ

Օրեր շարունակ առաջիկա նշանակումները գաղտնի պահող Սերժ Սարգսյանն արդեն սկսել է բացել «քարտերը»: Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում՝ նրա անունը չկար ինքնաբացարկ հայտնածների ցանկում: Իսկ դա նշանակում է, որ արդարադատության նախարարի թափուր պաշտոն կունենանք: Իշխանական կուլիսներից տեղեկություններ էին սպրդում, որ արդարադատության նախարարի փնտրտուքներ են […]

Լարված հարաբերություններ. Ժամանակ

«Երեկ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվել է ֆեդերացիայի նախագահությունից։ Հիմա ընդունման-հանձնման գործընթացն է սկսել։ Սամվել Կարապետյանի այս քայլը, ըստ էության, բացատրվում է Ծառուկյանի հետ նրա ունեցած լարված հարաբերություններով, որը սկիզբ էր դրվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշում կայացնելուց ի վեր»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Արարատի մարզում նոր «ասող» կա. Հրապարակ

«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԿԸՀ արձանագրություններով այլեւս ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանն Արտաշատի քաղաքապետի պաշտոնից դեռ հրաժարական չի ներկայացրել: Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների` այս ժամանակահատվածում նա Դուբայում էր, սակայն օրերս վերադարձել է, թեև երեկ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: «Հրապարակ»-ը փորձել է ճշտել, թե երբ է ներկայացնելու հրաժարականի դիմումը, ում է տեսնում որպես իր իրավահաջորդ: Ի դեպ, ՀՀԿ-ում սպասում են […]

Թանկարժեք քարերի, ձեռքի ժամացույցների եւ նկարների հավաքածուներ ունի. Փաստ

Մարտի 10-ին Ռուսաստանի Դաշնու­թյունում ՀՀ արտակարգ և լիազոր դես­պան նշանակված Վարդան Տողանյանը ապրիլի 4-ին Բարձրաստիճան պաշտո­նատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանծնելու 2017 թ. հայտարարագիրը: Նորանշանակ դեսպանը հայտարարագ- րել է թվով 5 անշարժ գույք` չորս բնակա­րան և մեկ ավտոտնակ: Նրան է պատկա­նում նաև «BMW 730» մակնիշի ավտոմե­քենան, իսկ փոխառությունները կազ­մել են 1 միլիոն […]

Հողը վրան թեթեւ լինի. Հրապարակ

ատգամավորության թեկ­նածուների ինքնաբացարկ­ները, ապա «Ծառուկյան դաշինքի» անդամների հրաժարվե­լը դիմումներից բացահայտեցին մի շարք խորքային իրողություններ: Հերթական անգամ «ջրի երես» դուրս եկավ, թե ինչ հենքի վրա են կառուց­ված մեր կուսակցությունները, որքա­նով են հաշվետու հանրությանը, ինչ նպատակով են տարբեր անհատներ ձգտում տիրանալ Աժ պատգամավո­րի բաղձալի մանդատին: Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ զրույցում հետաքրքր­վեցինք, թե 6-րդ գումարման Աժ-ում մեծությամբ […]

Սերժ Սարգսյանը վերցնում է. Ժողովուրդ

Սերժ Սւսրգսյւսնը երեկ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Թվում է, թե շատ կարեւոր գործ է անում ՀՀԿ առաջնորդը, սակայն իրականում քննարկված հարցերը լուրջ տարակուսանքի տեղիք են տալիս: Իշխանությունները մտադիր են նախորդ տարվա դեկտեմբերին ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբին առանձին կարգավիճակ տալ, բյուջեից ֆինանսավորել: «Սերժ Սարգսյանին, մասնավորապես, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի