26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նոր պատերազմը միանգամայն նոր բնույթ է ունենալու. Ժամանակ

Քառօրյա պատերազմից հետո առաջնագիծ մեկնող պետական և քաղաքական գործիչների հիմնական արձագանքը համերաշխ հիացական է` մենք դասեր ենք քաղել քառօրյա պատերազմից, արվել են ու արվում են անհրաժեշտ աշխատանքներ, թշնամին չի համարձակվի նոր պատերազմ սկսել: Սակայն, թող ներվի ասել, այս ամենն ավելի շատ նման է քարոզչության, որը, եթե նույնիսկ իրական է կատարված աշխատանքի մասով, ապա առնվազն կասկածի […]

Կենտրոնական բանկում շփոթված են. Հայկական Ժամանակ

ՀՀ Կենտրոնական բանկը չի կարողանում բացատրել թե ինչու Հայաստանում հանկարծ գնաճ տեղի ունեցավ։ Կենտրոնական բանկը սպառողական գների փոփոխությունների կանխատեսումներում հազվադեպ է սխալվում:  Դա նրանից չէ, որ ԿԲ-ն սերտ համագործակցում է էստրասենս-պայծառատեսների հետ։ Պարզապես ԿԲ-ն ուշադիր հետեւում է, թե ինչ միտումներ են արձանագրվում համաշխարհային շուկաներում, վերլուծում է այդ տվյալները։ Դա այնքան էլ դժվար չէ։ Եթե ցորեն արտադրող խոշորագույն […]

Պղծություն Երեւանի կենտրոնում. Իրավունք

Օրերս «Նոր սերունդ» ՀԿ-ն որոշել է ոչ ավել, ոչ պակաս նշել, այսպես կոչված, «հոմոֆոբիայի եւ տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը»։ Ընդ որում՝ վերջիններս որոշել են չսահմանափակվել իրենց շրջանակում, այլ տխրահռչակ օրվա խորհրդի եւ նշանակության մասին իրենց նախաձեռնությունն իրականացնել Կասկադում եւ իրականացնել խայտառակ ֆոտոսեսիա՝ հավանաբար, իրենց «ւոոնին» համահունչ։ Այս պատմության մեջ հատկապես ուշագրավ Է Կասկադի համալաիրի […]

«Զենք տվեք մեզ՝ խփենք, փռթենք, թափենք ». Առավոտ

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ընտրությունների օրը հայտարարեց, որ դիմադրության ճակատ պետք է ստեղծել, ու եթե իշխանությունները հումանիտւսր ճանապարհով չեն ուզում հեռանալ, ապա իրենք այլ ճանապարհով կանցնեն եւ բոլորին կտանեն բանտախցեր։ «Առավոտը» «Ելբ» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյւսնին հարցրեց՝ կմիանան այդ դիմադրության ճակատին, որին Փոստանջյանն ւսսում է, որ պետք է միանա նաեւ Սփյյուռք, եւ այսօր մեր երկրում կա […]

Մոսկվան սադրում է Սերժ Սարգսյանին բռնել Ասադի ուղին. Հրապարակ

Independent Journal Review ամերիկյան լրատվական վերլուծական կայքը հրապարակել Է վերլուծական հոդված, հեղինակությամբ Ջեյկոբ Կամարասի, որը թեեւ վերաբերում Է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, սակայն անդրադարձներ կան նաեւ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ Հայաստանին։ Պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Կամարասը հատկապես ուշադրություն Է դարձնում Սիրիայի հարցում նոր վարչակազմի ձեւավորելիք քաղաքական գծին ու համեմատում է Օբամային եւ Թրամփին։ Ըստ այդմ, եթե Թրւսմփը […]

Լուրջ պաշտոնանկություններ կլինեն. Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրներից օրաթերթին հայտնի դւսիձավ, որ վերջին օրերին բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից։ Ինչպես հայտնի է՝ մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սաիգսյանը, անդրադառնալով ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերին, ասել;. էր, թե խստագույնս պատժելու է բոլոր պատասխանատուներին։ Օրաթերթի տեղեկություններով՝ զինվորների ջրահեղձ լինելու փաստի առթիվ հարուցված […]

Նոր սցենար. Ժամանակ

Երևանի ավագանու ընտրությունից հետո իշխանության ստացածը պետք է չափել թերևս ոչ թե տոկոսներով, այլ՝ տարիներով: Ստացած տոկոսներից բացի, իշխանության համար երևի թե ամենակարևոր «ձեռքբերումը» տարիներն են՝ առնվազն չորս տարի, առանց քիչ թե շատ խոշոր ընտրական գործընթացի: Երևանի ավագանու հաջորդ ընտրությունը 2021-ին է, իսկ խորհրդարանի հաջորդ ընտրությունը՝ 2022-ին: Այդպիսով, իշխանությունը ստացել է ընտրությունից զերծ չորս տարի […]

Կարեն Կարապետյանին լուրջ փորձություն է սպասվում. Ժամանակ

Ռուսաստանաբնակ միլիար­դատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կա­րեն Կարապետյանի քաղաքա­կան ապագայի հովանավորու­թյունը՝ պայմանավորված երկու գործոնով: Առաջինը. Սամվել Կարապետյանը ցանկանում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպաս­վում իր եղբորը, ինչ պաշտոն է նրան առաջարկվելու, և երկ­րորդ գործոնը՝ Սերժ Սարգսյանի 2018 թ. ծրագրերն են: Կա­րեն Կարապետյանին վարչա­պետի պաշտոնում պահելը կա­րող է մեծ՝ հարյուր միլիոն դոլա­րի […]

Լրագրողի աշխատանքը խոչընդոտած կինը դատապարտվեց 2 տարի պայմանական ազատազրկման. Հայկական ժամանակ

2015 թ-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը «Ազատության» լրագրողի եւ օպերատորի աշխատանքը խոչընդոտած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց եւ 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանին: Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Մեղադրող կողմը՝ երեք տարվա ազատազրկում […]

Հովիկ Աբրահամյանը պլաններ է մշակում․ Ժամանակ

«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ մնալու/ վերադառնալու մի քանի տարբերակ է մտածում։ Առաջինը՝ ինչ որ քաղաքական ֆորմացիա կազմավորել վերջին ընտրություններում ԱԺ-ից դուրս մնացածների հետ, օրինակ՝ Վարդան Այվազյան, Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ) եւ այլք, մյուս տարբերակը՝ «Ծառուկյան» դաշինքի միջոցով, ԲՀԿ անդամ դառնալու ճանապարհով եւ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերությունների ավելի սրվելու դեպքում հստակ կողմ դառնալով։ Չի բացառվում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի