26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կարեն Կարապետյանի եւ Վիգեն Սարգսյանի հարաբերությունները լարվել են․ Ժամանակ

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: Նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։  Մեզ հասած տեղեկություններով՝ այս նիստն այնքան էլ հարթ չի ընթացել: Վարչապետը հայտարարել է՝ ինքը դեմ է, […]

ՕՐՕ-ն կլուծարվի՞․ Հրապարակ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն» ընտրություններից հետո անհետացել է քաղաքական ռադարներից։ Ասում են՝ կարող է անգամ լուծարվել։ Դաշինքի ներկայացուցիչները քաղաքական time out-ի մեջ են։ Օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանը կամ չի պատասխանում զանգերին, կամ ասում է՝ ես քաղաքական արձակուրդի մեջ եմ։ Ստեփան Մարգարյանն էլ պատգամավորական գործերն է ավարտում՝ մինչեւ մայիսի 18-ը նրանք դեռ պատգամավոր են։ Երեկ, օրինակ, նա Եվրամիության ներկայացուցիչների […]

Արփինե Հովհաննիսյանի հետ կհեռանան․ Հրապարակ

Նախօրեին կառավարության նիստում ծափերով հրաժեշտ տվեցին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ում վարչապետը «չափազանց շատ շնորհակալություն» հայտնեց։ Նա անցնելու է օրենսդիր աշխատանքի։ Մենք տեղեկացանք, որ նրա հետ միասին արդարադատության նախարարությունից պատրաստվում են հեռանալ նաեւ մի շարք աշխատակիցներ: Նրանց մի մասն արդեն դիմումներ են գրել, խոսքը հայեցողական պաշտոններ զբաղեցնող օգնականների, խորհրդականների մասին է: Աշխատանքից ազատվելու դիմում են […]

Ալիեւը վտանգավոր խաղ է սկսում իսլամիստների հաշվին. Իրավունք

Հերթական անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցույց տվեց, որ անիմաստ է ղարաբաղյան բանակցություններում որեւէ առաջընթացի սպասել, եթե, իհարկե, այդ առաջընթացը միայն իրենից կախված լիներ: Համենայնդեպս այն, որ Ալիեւը շարունակում է  հրապարակավ ադրբեջանական եւ հայերի կողմից օկուպացված  համարել ոչ միայն Արցախի, այլ՛ Հայաստանի տարածքները, ասվածի հերթական վկայությունն է: Այսպես, «OIC Journal»-ը հրապարակել Է Ալիեփ հեղինակային հոդվածը, […]

Նոր պաշտոն Սերժ Սարգսյանի համար. Իրատես

Քաղաքական օրակարգում 2018-ից հետո ապագա վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը շարունակում է մնալ գերակա։ Կարեն Կարապետյանը, ինչպես հայտարարել է, պատրաստ է կրկին մնալու վարչապետի պաշտոնում։ Լռում է Սերժ Սարգսյանը, խոսում են քաղաքական վերլուծաբանները, որոնց դիտարկումներով Սերժ Սարգսյանը կարող է լինել ապագա վարչապետ և, ըստ էության, պետության ղեկավար։ ՀՀԿ-ի գաղափարական հատվածի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Սերժ […]

Պատգամավորի որդին այնպես է ծեծել, որ երիտասարդը կուրացման շեմին է. Ժողովուրդ

Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել։ Թերթի հավաստի տեղեկություններով՝ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի է ենթարկել աշխատակիցներին։ Ավելին՝ թերթին հայտնի դարձավ որ Ս. Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաեւ մի երիտասարդ, որի քեռին […]

Գագիկ Խաչատրյանն էլ. Հրապարակ

Եկեղեցի կառուցելը Հայաստանի մեծահարուստների համար հոբբի Է դարձել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն 5, թե 6 եկեղեցի է կառուցել։ Եկեղեցիներ են կառուցել նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ այլք։ Նրանցից ետ չի մնացել նաեւ նախկինում ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախարար […]

Ճակատամարտը սկսվում է. Ժամանակ

Հանրապետական կուսակցության և Դաշնակցության միջև հնգամյա կոալիցիան այլևս իրականություն է, և դրա մասին հուշագիրը ստորագրվել է մայիսի 11-ին նախագահական նստավայրում: Թեև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ նախընտրական կոալիցիոն հուշագրի՝ ներկայիս հետընտրական հուշագիրը հաշվի է առնում և ներառում է խորհրդարանական կառավարման մոդելից բնորոշ մի շարք առանձնահատկություններ, այդուհանդերձ՝ փաստն ինքնին, որ խորհրդարանական կառավարման […]

Այդ էժանագին քայլով խաղում է Սերժ Սարգսյանի անվան հետ. Ժամանակ

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրություններից մեկ ամիս անց որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհակալ գյումրեցիներից», որոնք իրեն այդքան քիչ ձայն տվեցին: Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը որոշել է հետ պահանջել ոչ միայն իր բաժանած ընտրակաշառքը գումարի տեսքով, այլև գյումրեցիներին տված սառնարանները, լվացքի մեքենաներն ու հեռուստացույցները: Մարտուն Գրիգորյանի մարդիկ ցուցակով մտնում են ընտրակաշառք […]

Շատ վտանգավոր է. 168 Ժամ

Վերջին օրերին Հայաստանում ու Հայաստւսնից դուրս շրջանառվում Է մեր երկրում Ռուսաստանի ռազմաբազայի ընդլայնման, ընդհուպ՝ նոր ռազմաբազա կառուցելու թեման։ Դրա սկզբնաղբյուրը, ըստ Էության, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր այն մասին, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում իրականացվելիք գործողություններում։ Այդ հայտարարությունը բավական էր, որպեսզի Հայաստանի իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչներ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի