Ալիեւը վտանգավոր խաղ է սկսում իսլամիստների հաշվին. Իրավունք
Հերթական անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցույց տվեց, որ անիմաստ է ղարաբաղյան բանակցություններում որեւէ առաջընթացի սպասել, եթե, իհարկե, այդ առաջընթացը միայն իրենից կախված լիներ: Համենայնդեպս այն, որ Ալիեւը շարունակում է հրապարակավ ադրբեջանական եւ հայերի կողմից օկուպացված համարել ոչ միայն Արցախի, այլ՛ Հայաստանի տարածքները, ասվածի հերթական վկայությունն է:
Այսպես, «OIC Journal»-ը հրապարակել Է Ալիեփ հեղինակային հոդվածը, որում այս միտքն Է. «Ներկայիս հայկական պետությունը ստեղծված Է պատմական ադրբեջանական հողերի վրա։ Այդ
ագրեսիվ քաղաքականության շարունակությունն Էր անցած դարի 90-ականներին Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի օկուպացիան…»։ Իհարկե, հայկական համապատասխան մասնագետները պետք է շատ ավելի ծավալուն եւ փաստարկված արձագանքեին Ադրբեջանից պարբերաբար հնչող նման հայտարարություններին։ Ի վերջո, սխալ կլինի, եթե ինքներս մեզ հանգստացնենք այն մտքով, թե աշխարհում ով կհավատա Ալիեւին եւ ադրբեջանական նման քարոզչությանը։ Վերջին հւսշվով, նույն ւսշխարհի բացարձակ մեծամասնությունը ոչ միայն տեղյակ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի պատմություններից, այլ միգուցե այդ պետությունների տեղն էլ չկարողանա գտնել քարտեզի վրա։
Այսինքն պարտավոր ենք ոչ միայն մշտապես մերն ասել, այլ ամեն անգամ նախահարձակ կերպով բոլորին հիշեցնել, որ հազիվ հարյուր տարվս պատմություն ունեցող ու արհեստականորեն
ստեղծված Ադրբեջանը չի կարող նույնիսկ Բաքուն համարել իր պատմական տարածքը։
Բայց այս անգամ Ալիեւի հիշատակված միտքը պատմությունը կեղծելուց էլ առաջ մեկ այլ նպատակ է հետապնդում։
Այս հոդվածն ուղղված է իսլամական երկրներին։ Ալիեւը, նշելով այն հակամարտությունները, որոնց մեջ այսօր գտնվում են տարբեր իսլամական պետություններ, փորձում է նաեւ ղարաբաղյան թեմային
նման ուղղվածություն տալ. «Այսօր իսլամական աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների, իրենց լուծմանը սպասող շատ հիմնախնդիրների առաջ։ Դրանց թվում կարելի է նշել ղարաբաղյան, պաղեստինյան, քաշմիրյան հակամարտությունները, Մերձավոր Արեւելքում բախումները, փախստականների ճգնաժամը եւ այլն»։ Միայն այն, որ Ալիեւը Ղարաբաղի հարցը դնում Է Պաղեստինի, Մերձավոր Արեւելքի կողքին, արդեն իսկ նշանակում Է, որ փորձ Է անում արցախյան խնդիրը ներկայացնել ոչ թե հայ-ադրբեջանական, այլ քրսիտոնյա-իսլամ հակամարտություն:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: