26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանն էլ. Հրապարակ

Եկեղեցի կառուցելը Հայաստանի մեծահարուստների համար հոբբի Է դարձել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն 5, թե 6 եկեղեցի է կառուցել։ Եկեղեցիներ են կառուցել նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ այլք։ Նրանցից ետ չի մնացել նաեւ նախկինում ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Նա մի քանի հսկա շինություններ ունի Եղվարդում եւ մի քանի տարի է՝ եկեղեցի է կառուցում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի դիմաց։ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանից փորձեցինք պարզել, թե երբ կավարտվեն շինարարական ւսշխատանքները, ինչպես կկոչվի նոր եկեղեցին։ «Այս պահին ընթանում են վերջին աշխատանքները, բարեկարգվում Է տարածքը։ Եկեղեցու բացումը կլինի հունիսի վերջին, հստակ օրը չեմ կարող ասել։ Եկեղեցին կառուցվել Է Գագիկ Խաչատրյանի որդիների աջակցությամբ, այն կկոչվի Սուրբ Սարգիս»,– ասաց Կոտայքի թեմի առաջնորդը։

Նշենք, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքն (11.672 բնակիչ) ունի Սբ. Աստվածածին անունով եկեղեցի (1301թ.), որը, սակայն, չափերով փոքր Է մեծ արարողությունների համար։ Սբ. Սարգիս նոր եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2012-ին՝ Կոտայքի եւ Արարատյան հայրապետական թեմերի առաջնորդների գլխավորությամբ։ Սբ. Սարգիսը խաչաձեւ հիմքով կենտրոնագմբեթ կառույց Է լինելու։ Գտնվում է քաղաքի արեւմտյան ծայրին՝ անավարտ ջրամբարի հարեւանությւսմբ։ ճարտարապետը Հրաչյա Գալստյանն Է։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ