26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Միակն ու առանց այլընտրանքի. Ժամանակ

Իրականության մեջ ԲՀԿ-ն իշխանություն ձեւավորելու, ընդդիմություն լինելու, եւ առհասարակ` քաղաքական դաշ­տում ներկայություն ունենալու իրավունք չունի: Նման այլընտրանքի պարագայում ՀՀԿ մեծամասնության, գորշու­թյուններով ու միջակություն­ներով ձեւավորված մեծամաս­նության գոյությունն արդա­րացված է թվում: Գոնե այն պատճառով, որ այդ կիսաքաղաքական, կիսաօլիգարխիկ թիմում կան որոշակի խաղի կանոններ, քաղաքականություն հիշեցնող նորմեր եւ, որ ամենակարեւորն է` ինստիտուցիոնալ հիմք ու կանխատեսելիություն: Երիցս ճիշտ է, որ […]

Ինչից է զգուշանում Սեյրան Օհանյանը. Ժամանակ

Խորհրդարանական ընտրություն­ներից հետո պաշտպանու­թյան նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը գտնվում է Մոսկվայում: Նա նեղ շրջապատում ասել է, որ չի ցանկանում այլեւս վերա­դառնալ Հայաստան: Օհանյանը մտավախություն ունի, որ կարող է արժանանալ Սամվել Բաբայանի ճակատագրին: Աժ ընտրու­թյուններից հետո ՕՐՕ-ի առաջնորդները չեն հանդիպում իրենց կուսակիցների եւ համախոհների հետ եւ նրանց մոտ անորոշ վի­ճակ է՝ չգիտեն իրենց […]

Ծառուկյանը գաղտնազերծում է. Հայկական Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է իշխանական կայքերից մեկի հարցերին եւ մեծապես լույս սփռել երեկ «Ծառուկյան» դաշինքի հետ կատարված սկանդալային իրադարձությունների վրա: Տոնոյանը բացարձակ սուտ է անվանել ինքնաբացարկի դիմում ներկայացրած թեկնածուների այն հայտարարությունները, թե իրենք չեն գրել այդ դիմումները եւ իրենց հետ նույնիսկ չեն համաձայնեցվել նման դիմումներ ԿԸՀ տանելը: Ըստ Տոնոյանի, իրավապահներն անգամ […]

Կտեսանկարահանեն. Հրապարակ

Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ եւս ընտրատեղամասերում ընտրական գործընթացը տեսանկարահանվելու եւ առցանց հեռարձակվե­լու է: Այդ նպատակով անհրաժեշտու­թյուն է առաջացել համապատասխան /«Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերություն/կազմակերպության հետ կնքել պայ­մանագիր, որն էլ կիրականացնի նշ­ված աշխատանքները: Նշենք, որ այդ գործառույթներն իրականացնելու է այն նույն կազմակերպությունը, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ելա ապահովում էր ուղիղ հեռարձակումը: Այդ Նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնա­ժողովին […]

Բացառիկ իրավիճակ` երբ կասի Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Եվ այսպես, ապրիլի 2-ի քվեարկությունից մեկ ամիս անց վերջապես հայտնի են այն անունները, որոնք պետք է կազմեն այսպես ասած Հայաստանի նոր խորհրդարանը, որը մեկ տարի անց, փաստորեն, հանդիսանալու է ներկայացուցչական միակ ինստիտուտը հայաստանյան ներքաղաքական ու պետական կյանքում: Մեկ ամիս շարունակ իշխանական մեծամասնությունն ու այսպես ասած ընդդիմադիր մեծամասնությունը որոշում էին, թե ովքեր պետք է վերցնեն մանդատները, […]

Խառնվել են իրար. Փաստ

«Փաստն» արդեն ներկայացրել է այս օրե­րին Բագրատաշենի մաքսակետում ստեղծ­ված լարված իրավիճակի մասին: Տեղեկաց­րել ենք նաև, որ այս օրերին սահմանային անցակետը հատող ցանկացած անհատ մանրազնին ստուգման է ենթարկվում: Խմբագրությանն ահազանգած քաղաքացի­ները նշում էին, որ շատերը, ովքեր իրենց բեռում գյուղմթերք ու պտուղ-բանջարեղեն ունեն, մաքսավորները ստիպում են կշռել: Այն մի քանի անգամ լցնել-դատարկելով, պտուղ բանջարեղենը վերածվում է աղբի, […]

Եթե Ծառուկյանը լսեր Հովիկ Աբրահամյանին. Հրապարակ

Տարբեր կուսակցություններից դուրս մնացած եւ «Ծառուկյան դաշինբին»` որպես Աժ անցնելու լավագույն տարբերակ հարած քաղաքական դեմքերի հարցում ընտրությունների քարոզարշավից առաջ բուռն քննարկումներ են ընթացել: Նախնա­կան տարբերակով դաշինքի ցուցակում պետք է լինեին ոչ միայն «Միասնություն» շարժման ջա­հելները, այլեւ Ստեփան Դեմիրճյանը, Ալեքսանդր Արգումանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանի թիմը եւ ուրիշ­ներ: Գագիկ Ծառուկյանը նախատեսում էր մեծ, համահայկական […]

Սկեսրայրը ոտքի տակ ջարդել է հարսին. դատարանի որոշումը. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Արդուշ Ա.-ի դատական գործի քննությունը: 64-ամյա Արդուշ Ա.-ին մեղադրանք էր առաջադրված նախկին հարսին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ոչ ծանր մեղադրանքով այս գործի դատական քննությունը սկսվել էր 2015 թվականի դեկտեմբերի 30-ից: Ըստ մեղադրանքի՝ Արդուշ Ա.-ն 2015 թվականի հունիսի12-ին, ժամը 18-ն […]

ԱԱԾ-ն սկսել է`երկու ճանապարհ. Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայությունում «Իգլայի» գործով երեկ հերթական հարցաքննությունն է իրա­կանացվել: Օրաթերթին տեղե­կություններ հասան, որ հարցաքննվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: Իսկ թե կոնկրետ ինչ հացեր են տվել իրավապահները Սանասար Գաբրիելյանին, պարզել չհաջողվեց, սակայն ակնհայտ է մեկ բան, որ տեւական ժա­մանակ ԱԱԾ որեւէ քննչական գործո­ղություն չէր իրականացնում, եւ երեկ­վանից սկսել […]

Հայավարի. 5000 դոլարով երեխայի առքուվաճառքի գործով դատավճիռը, Իրավունք

Օրերս Աջափնյակ-Դավթաշեն ընդհանուր իրավա­սության դատարանում հրապարակվեց անցյալ տարի հինգ հազար ԱՍՆ դոլարով նորածնին գնած Տափերական գյուղի բնակչուհի Քրիսաինե Կիրակոսյանի (երեխային գնած կի­նը) եւ Ալլա Կարապետյանի (երեխային 5000 ԱՄՆ դոլարով վաճառած կինը) գործով վճիռը: Երեխան, ի վերջո, մնաց Քրիստինե Կիրակոսյանի մոտ, քանի որ ինչպես վերջինիս փաստա­բան Վահան Հովհաննիսյանը նշեց. «Դա­տարանը երեխայի մասով որեւէ ձեւով չի անդրադարձել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված