Միակն ու առանց այլընտրանքի. Ժամանակ
Իրականության մեջ ԲՀԿ-ն իշխանություն ձեւավորելու, ընդդիմություն լինելու, եւ առհասարակ`
քաղաքական դաշտում ներկայություն ունենալու իրավունք չունի: Նման այլընտրանքի պարագայում ՀՀԿ մեծամասնության, գորշություններով ու միջակություններով ձեւավորված մեծամասնության գոյությունն արդարացված է թվում: Գոնե այն պատճառով, որ այդ կիսաքաղաքական, կիսաօլիգարխիկ թիմում կան որոշակի խաղի կանոններ, քաղաքականություն հիշեցնող նորմեր եւ, որ ամենակարեւորն է
` ինստիտուցիոնալ հիմք ու կանխատեսելիություն: Երիցս ճիշտ է, որ Հայաստանի իշխանություններն ու նրանց կազմակերպած ընտրություններն անորակ հն, որեւէ առնչության չունեն ժողովրդավարության հետ, սակայն դրանք լեգիտիմ են մեր հասարակության ու միջազգային հանրության համար: Ոչ այն պատճառով, որ չեն ուղեկցվում ընտրակաշառքով ու ճնշումներով, այլ պարզապես այն բանի հետեւանքով, որ ՀՀԿ-ն այլընտրանք չունի:
Դա շատ լավ հասկանում է տաս հազար դրամ վերցնող քաղաքացին ու վերջինիս մեղադրելու իրավունք որեւէ մեկը չունի, հատկապես այն շրջանակից, որն իրեն ընդդիմություն եւ այլընտրանք է կոչում՛ կարծես Հանրապետականի անփոխարինելիությունն ամրապնդելու «առաքելությամբ»:
Նույնը վերաբերում է միջազգային հանրությանը, որը հայաստանյան խաղացողների ներկապնակում այդպես էլ չի կարողանում գտնել հուսալի ու վստահելի գործընկեր՝ չարյաց փոքրագուլնի սկզբունքով ապավինելով ՀՀԿ-ի պարտնյորությանը, այլընտրանքի բացակայության հիմքով հաշտվելով հայաստանյան հանրապետական իրականության նույնիսկ «ՍԱՍ»-անման կամ «լֆիկոտ» դրսետրումների հետ:
Կամ ո՞վ էր ընտրություններում գաղափարական ձեռնոց նետում իշխանությանը, ՀՀԿ-ին: ՕՐՕ՞-ն, որը քաղաքական դիվերսանտների անհաջող հավաքածու էր քաղաքական լուծումներից ու տրամաբանությունից դուրս: Գուցե ժամանա՞կն է, որ իրերը կոչենք իրենց անունով, հասկանանք մեր դժբախտությունների պատճառը, խոստովանենք, որ նույն ՕՐՕ-ն ընդամենը «Ծռության» քաղաքական պատվիրակն էր, բարձրաձայնենք, որ, ասենք Երանոսյան Լյովային մեկ այլ զոռբայով
` Սամվել Բաբայանով փոխարինելով, նոր որակի պետություն չենք ստեղծում’ եղածն ենք կորցնում: «Սասնա ծռերի» քաղաքական հայելին ինչպես կարող է այլընտրանք լինել որեւէ իշխանության, ահաբեկչությունն ինչպե՞ս կարող է այլընտրանք լինել թեկուզ անարդյունավետ կառավարմանը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: