01 Մարտի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

«Սոդոմ-Գոմոր» է լինելու. ինչ գին կվճարի Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ -Պարոն Կարապետյան, այս ընտրությունները կարծես եզակի էին այն առումով, որ հետընտրական բողոքի ցույցեր չեղան։ Իշխանությո՞ւնն է այդքան լավը դարձել, թե՞ հասարակության համար էր ամեն ինչ այսչափ կանխատեսելի։ –Իշխանությունն իր սցենարով ամեն ինչ արեց։ Ես կարծում եմ, բացի դրանից քաղաքական պահը հիմա այն չէ, հետաքրքրությունը մեծ չէ։ […]

Սերժ Սարգսյանը փակ հանդիպմանը բացել է փակագծերը. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, որոշված է` Գազի Հովոյենք չեն առաջադրվելու Արտաշատի ընտրություններում: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւ Աբրահամյաններն այդ պաշտոնում տեսնում են երբեմնի ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբորը՝ Արգամի տեղակալին: ՀՀԿ-ի մի շերտ նման հնարավորություն չի բացառում, քանի որ Արտաշատում Արգամը բավականին գործ է արել, ԲՀԿ-ն էլ շատ ձայներ ունի. «Հետո էլ` Ծառուկյանը մինչեւ էս պահն իրեն […]

Թողեք իմ մահով մեռնեմ. Հրապարակ

Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ընդգրկվելիս ի սկզբանե նպատակ է ունեցել պատգամավոր դառնալ, այլ ոչ թե ՀՀԿ-ի համար սոսկ ձայներ բերել: Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է թերթի հարցերին:  -Տեղեկություններ կան, որ Ձեր թեկնածությունը քննարկվում է ԱԺ նախագահի պաշտոնի համար:  -Թողեք հանգիստ ապրեմ, իմ կյանքով ապրեմ էլի, մի ուրիշ […]

Ում է ակնարկում Քոչարյանը . Ժամանակ

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է տվել Քոչարյանի ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներից մեկին, որտեղ անդրադարձել է վերջին շրջանում հրապարակված լուրերին, որոնք վերաբերում են երկրորդ նախագահի ակտիվությանը, հանդիպումներին, ծառուկյանական շրջանակի, մասնավորապես Իշխան Զաքարյանի հետ: Վիկտոր Սողոմոնյանը ըստ էության հաստատել է այդ հանդիպումների մասին հրապարակումները : Նա նաեւ անդրադարձել է Քոչարյանի քաղաքական հավակնություններին հիշեցնելով Քոչարյանի […]

Ինչով կավարտվի բախումը` վարչապետի պաշտոնանկությա՞մբ . Ժամանակ

Ապրիլի 21-ին Հայաստանում անսպասելիորեն կրկին «գլուխ է բարձրացրել» մի խնդիր, որը կարծես թե հավերժական խնդիր է Հայաստանի համար՝ տոնավաճառների խնդիրը: Մի քանի տոնավաճառների աշխատակիցներ կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել հարկային մարմնի ստուգումների դեմ՝ հայտարարելով իրենց հանդեպ «հարկային տեռորի» մասին: ՊԵԿ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ իր քայլերը ուղղված չեն փոքր ու միջին ձեռնարկատերերի […]

Արգամ Աբրահամյանը դատի է տալիս. Ժողովուրդ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, դիմել է դատարան: Օրաթերթին հայտնի դարձավ, որ Աբրահամյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Մերի Սաֆարյանից բռնագանձվի 1 միլիոն դրամ: Օրաթերթի հետ զրույցում Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ քաղաքացին չի վճարել գույքահարկը, ինչի համար էլ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով դիմել է […]

Խենթանալու է. Հրապարակ

Ոմանց Զարուհի Փոստանջյանի պահվածքն է հունից հանում եւ նրանք հիշում են, թե ինչպես էր նա տեսախցիկի առաջ լեզու հանում: Մյուսներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն իջեւանցի է, երեւանցի չէ: Երրորդները զայրանում են «ԵԼՔ»-ի բաղաձայն երգեցողությունից ու «Երեւան ջան, ելք կա վանկարկումների»ց: Չորրորդները Զարուհու «Դեպի Արարատ» կարգախոսն են ծաղրում: Հինգերորդներն ասում են` «սրանք ադեկվատ չեն, սրանց […]

«Գմփոց» կլինի. Իրատես

Քաղաքական գործչի, պետական այրի անմիջական բառապաշարը գրավում է հանրությանը։ Սակայն միշտ չէ, որ այն հօգուտ այդ գործչի է աշխատում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսության, բառուբանի օգտագործմամբ։ Այս փաստը շատ ցցուն արձանագրվեց քարոզարշավի ընթացքում։ «Հինգ տարվա ծրագրի մասին երեք ամիս ա զռռում եմ», «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, […]

Ես Սեյրան Օհանյանի կողքին չեմ կանգնի. Ամարասի Արթուրը շոկի մեջ է. Հրապարակ

Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որը խորհրդարանական ընտրու­թյուններին աջակցում էր ՕՐՕ դաշինքին, հիասթափվել է քա­ղաքականությունից։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Հայա­ստանում անհնար է քաղաքականությամբ զբաղվել, ժողո­վուրդն էլ պատրաստ չէ։ – ՕՐՕ-ի ձախողումը կա­պում եք ժողովրդի պատրաստ չլինելու հե՞տ։ – Անշուշտ։ Հիմա ես շոկի մեջ եմ, չեմ կարող ոչինչ խո­սել։ – Հավատացա՞ծ էիք, որ ՕՐՕ-ն […]

«Ողնաշարը կջարդի». Ժողովուրդ

Թերթի հետ զրույցում թիվ 2 ընտրատարածքում առաջադրված նախկին պատգամավորի թեկնածու, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, անդրադառնալով իր եւ վարչապետի միջեւ լարված խոսակցություններին, փառք տվեց Աստծուն, որ իր եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները աշխատանքային են:     -Պարո՛ն Սահակյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարության նիստում Ձեր եւ ՀՀ վարչապետ Կարեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի