11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանի որոշումից հետո հեռացել է. Ժամանակ

ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:

Բանն այն է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Մամոյանը ԱԺ չի գնալու: Նա ապրիլի 2-ին ստացել էր 5612 ձայն, իսկ ՀՀ ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը՝ 5104 ձայն:

Մամոյանը ԱԺ չի գնում՝ Գագիկ Ծառուկյանի միանձնյա որոշման արդյունքում:

«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ ընտրություններից առաջ Ծառուկյանը Մամոյանին ասել է, որ օգնի իր ազգականին՝ Արտյոմ Ծառուկյանին, ով առաջադրվել էր նույն ընտրատարածքում: Մամոյանը խոստացել է, որ կօգնի, սակայն արդյունքում կրտսեր Ծառուկյանը ավելի քիչ ձայն է հավաքել: Ստեղծված վիճակը հանգեցրել է նրան, որ Արթուր Մամոյանը որոշել է առհասարակ կապերը խզել ԲՀԿ-ի հետ և կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ