27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեհրիբանի դոստ Մարկովի պորտապարը. Իրատես

Հայ հանրային միտքը վերջերս ալեկոծվեց և մի վերջնագիր-ուղերձ հղեց ՄԱԿ-ին: ՈՒղերձը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն փրկել համաշխարհա­յին խայտառակությունից: Զուտ հայե­ցի և ազնվական է նպատակը: Չէ՞ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամենում է իր գլխավոր տնօրենի թափուր տեղը հրամցնել ՌԴ-ում Ազերբայջանի դեսպան և տվյալ պետության մշակույթի նախ­կին նախարար Փոլադ Բյուլբյուլօղլուն: Հայոց հանրամիտքը կրակ է կտ­րել, այդ ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով է համաշխարհային մշակութային կառույ­ցը կառավարելու մշակութային ցեղասպանդ երկրի ծովահենը Բյուլբյուլօղլին, որի օրիորդական վերնա­դիրն ահա սա է Փոլադ Մուրթազօղլի Մեհմեդով: (Հիշենք անմոռանալին սույն Մուրթազօղլին արմատական- կացնակերպ թյուրք է, և երբ նա Ազեր­բայջանի մշակույթի նախարարն էր, ոչնչացվեց հայկական Ջուղայի խաչքարային հրաշակերտ գերեզմանո­ցն):

Այդ գերեզմանոցի ոչնչացումը և, առհասարակ, վերջին քառորդ դա­րում Ազերբայջանի կողմից զանգվա­ծաբար սանձազերծվող հայկական քաղաքակրթական մի ահռելի շերտի պղծումը դուրս են մնացել ոմանց քաղաքակրտյալ գիտակցությունից, և ինչ խոսք, վերոնշյալը թյուրքական շոգեբաղնիքներում կատարվող հոգևոր- մարմնական, նաև նյութա-ֆինանսական ավանդական մերսման հետևանք է:

Այնտեղ մերսվել է նաև ՌԴ Հասա­րակական պալատի անդամ Սերգեյ Մարկովը, որը թյուրք-ազերբայջանական մի բայաթի է զլում աշխարհով մեկ, ընդ որում` հենց ապրիլի 24-ին. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղա­րի պաշտոնում Ադրբեջանի կողմից իր թեկնածուի առաջադրումը տրամա­բանական քայլ է, քանզի Ադրբեջանն իր տարածքում մեծ թվով միջոցառումներ է կազմակերպում, որոնք կարևոր մշակութային-հումանիտար դեր են խաղում աշխարհի բոլոր երկրների համար …

Բյուլբյուլօղլու հնարավոր գահա­կալումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն շահե­լո՞ւ, թե կորցնելու է: Ըստ հողմաղա­ցի’ խայտառակվելու է: Իսկ ո՞րն է մեր խնդիրը: Միայն մեկը’ հաղթանակ տանել այս նորօրյա Ավարայրում: Այ­սինքն, ի լուր աշխարհի, ՀՀ ԱԳՆ-ի և Հանրային խորհրդի ու հայկական նշանավոր դեմքերի խոսափողերով պատռել բոլոր նրանց դիմակները, ով­քեր սատարում են լուսնայաթաղան պետության ներկայացուցչի ներխու­ժումը համաշխարհային գիտակրթական անդաստան:

Փոլադի հնարավոր թա­գադրումը չափազանց հե­ռանկարային քայլ է և, ինչ խոսք, Անկարա-Բաքու երկխոսու­թյան համար ծանրակշիռ հենարան­ներ է ստեղծելու արդեն համաշխար­հային արենայում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ