06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանին լուրջ փորձություն է սպասվում. Ժամանակ

Ռուսաստանաբնակ միլիար­դատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կա­րեն Կարապետյանի քաղաքա­կան ապագայի հովանավորու­թյունը՝ պայմանավորված երկու գործոնով: Առաջինը. Սամվել Կարապետյանը ցանկանում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպաս­վում իր եղբորը, ինչ պաշտոն է նրան առաջարկվելու, և երկ­րորդ գործոնը՝ Սերժ Սարգսյանի 2018 թ. ծրագրերն են:

Կա­րեն Կարապետյանին վարչա­պետի պաշտոնում պահելը կա­րող է մեծ՝ հարյուր միլիոն դոլա­րի գումար պահանջի, ապա դրանից հետո հնարավոր է պարզվի, որ նա ապագա չունի ­և այդ բոլոր ջանքերը ապար­դյուն անցնեն: Այդ իսկ պատճա­ռով՝ Սամվել Կարապետյանը դադարեցրել է ֆինանսական հոսքերը, մինչև կորոշվի՝ վար­չապետը կկարողանա՞ հասնել նրան, որ իր նախընտրած թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը դառնա Աժ նախագահ, թե ոչ:

Դրանից էլ կախված կլինի՝ Սամվել Կարապետյանը ինչքանով կշարունակի ներգրավված մնալ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշպոնում պահելու ծրագրերին :

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ