01 Մարտի, Saturday, 2025
KFC

Թանկարժեք քարերի, ձեռքի ժամացույցների եւ նկարների հավաքածուներ ունի. Փաստ

Մարտի 10-ին Ռուսաստանի Դաշնու­թյունում ՀՀ արտակարգ և լիազոր դես­պան նշանակված Վարդան Տողանյանը ապրիլի 4-ին Բարձրաստիճան պաշտո­նատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանծնելու 2017 թ. հայտարարագիրը:

Նորանշանակ դեսպանը հայտարարագ- րել է թվով 5 անշարժ գույք` չորս բնակա­րան և մեկ ավտոտնակ: Նրան է պատկա­նում նաև «BMW 730» մակնիշի ավտոմե­քենան, իսկ փոխառությունները կազ­մել են 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար: Վարդան Տողանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա թանկարժեք իրե­րի հավաքածուներ ունի:

Նրան են պատ­կանում 24 միլիոն դրամը գերազանցող ձեռքի ժամացույցների, նկարների և թանկարժեք քարերի հավաքածուները: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տողանյանն ունեցել է 21 միլիոն 500 հա­զար դրամ և 80 հազար եվրո արժողու­թյամբ արժեթղթեր, իսկ դրամական մի­ջոցները կազմել են 5 միլիոն դրամ, 48 մի­լիոն ռուբլի, 4 միլիոն 900 հազար ԱՄՆ դո­լար և 1500 ֆունտ ստեռլինգ: Հունվարի 1- ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները ստացվել են 150 հազար ռուբլի աշխատավար­ձից և 4 հազար 800 ԱՄՆ դոլար վարձա­կալության դիմաց ստացված վճարից: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ