Լարվածությունը հասել է գագաթնակետին․ Հրապարակ

Թերթի տեղեկություններով, ռեյտինգային համակարգի պատճառած «դառնություններն» զգացել են բոլոր կուսակցություններում: Լարվածությունն այդ առնչությամբ միջպատգամավորական հարաբերություններում հասել է գագաթնակետին՝ սպասվող, չբաժանվող մանդատների մասով:
Բացի «Ելքից», պառլամենտ անցած մյուս կուսակցություններում խնդիր կա՝ անցած եւ «ցանկալի» թեկնածուների հետ կապված, այդ մասով որոշումները շատ դժվար են կայացվում: Ըստ թերթի աղբյուրների՝ պառլամենտի աշխատանքների մեկնարկից հետո այս հարցը քննարկման առարկա է դառնալու քաղաքական ատյաններում, փորձելու են գտնել լուծումներ, որպեսզի առանց այն էլ քայքայված կուսակցություններն ավելի չդեգրադացվեն:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։