20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հավի բուդ. Ժամանակ

Թերթի տեղեկություններով օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել զբաղվել` հավի բուդ ներկրել: Վերջինս հանդիպել է Սերժ Սարգսյանին իր մտադրության մասին պատմելու եւ «դաբրո» ստանալու համար: Սերժ Սարգսյանը մեկ «ֆուր» խմբաքանակի «դաբրո» է տվել:

Առաջին խմբաքանակը երկիր մտցնելուն պես, ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել եւ հանդիպում է կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ: Հանդիպումը կայացել է շատ հարգալից եւ ջերմ մթնոլորտում:

Սամվել Ալեքսանյանն ասել է, որ շատ հարգում է սպորտսմենին, նրա վաստակը հայկական սպորտում, բայց հորդորել է թողնել բիզնեսով զբաղվելու մտադրությունը` առաջարկելով ամսական գումար: Պայմանավորվել են, որ Հայաստանի օլիմպիական չեմպիոնը ամսական ստանա հինգ հազար դոլար ու հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ