26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյուզին` Զառային. Հրապարակ

Շւջապատ շաբաթաթերթի տնօրեն Սյուզի Մեխակյանը, ով անցած աշնանը Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ գլխավորում էր ՀԱԿ համամասնական ցուցակը եւ որպես կին թեկնածու անցել է ընտրողների հետ շփվելու փորձության միջով, մի քանի խոսք ունի Երեւանի քաղաքապետ դառնալու հավակնություն ունեցող «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:

Թերթի հետ զրույցում Մեխակյանը նախ, կիսվելով իր նախընտրական փորձից, ցավ հայտնեց, որ մեզանում առկա են գենդերային որոշ կարծրատիպեր: «Քարոզարշավի ժամանակ մի կին շատ զայրացած ասաց էլ ի՞նչ եք ուզում` խեղճ տղամարդկանց ձեռքից տաբատները խլեցիք, մեքենայի ղեկը վերցրիք, հիմա էլ հերթը պաշտոններինն է: Ցավալի է, որ այս միտքը հնչեցնում է կինը:

Կինը կարոդ է իրեն հրաշալի դրսեւորել եւ խոհանոցում, եւ ղեկավար պաշտոնում ի դեմս գյուղապետերի, քաղաքապետերի, ինչու չէ` նաեւ երկրի բարձրագույն ղեկավար մարմնի ղեկավարի: Կին ղեկավարի սրտացավությունն ու հոգատարությունն ինչպես իր ընտանիքի, այնպես էլ երկրի, քաղաքի հանդեպ շատ ավելի մեծ է: Կինը քաղաքականության մեջ ու հատկապես բարձր պաշտոններում կարող է նոր գույներ հաղորդել: Նոր էմոցիաներ փոխանցել, յուրովի դիմագրավել քաղաքական վայրիվերումներին: Բարձր պաշտոնների հավակնող բոլոր կանանց կոչ եմ անում կարողանալ ամուր կանգնել ու հաստատուն քայլերով առաջ գնալ, քանի որ իրենք ոչնչով վատը չեն տղամարդկանց թեկնածութներից ու ղեկավարներից»,- ասաց թերթի զրուցակիցը: 

Մասնավորապես Սյուզին Զարուհի Փոստանջյանին էլ մաղթեց, որ երբեք հաստատակամությունը չկորցնի ու «դուխը տեղը պահի»: «Եւ առաջն Աստված` ինչպես ընդունված է  ասել նման դեպքերում»,-հավելեց Մեխակյանը: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ