25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ճակատագրական. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը մտադրված է նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ իր ձեռքում պահել իշխանական լծակները: Սակայն օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել անգամ շատ կուսակիցների մոտ եւ վարչապետ դառնալու որոշման մասին հարցերին անորոշ պատասխաններ է տալիս: Իսկ իրենց ապագայով անհանգստացած թիմակիցներին խորհուրդ է տվել սպասել մինչեւ ապրիլ: […]

«Միսս Հայաստանը» դատի է տալիս «Միսս Արմենիա»-ին. Հրապարակ

«Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն երրորդ դատական պրոցեսն է նախաձեռնել ընդդեմ «Միսս Արմենիա» հիմնադրամի` ապրանքային նշանն օգտագործելու համար: Այս անգամ դիմել են 12.07․17-ին գրանցված «Միսս Արմենիայի» ֆիրմային անվանումն անվավեր ճանաչելու պահանջով։ Փաստաբան Հարություն Հարությունյանը պարզաբանեց․ «Այժմ մենք վիճարկում ենք մեր ապրանքային նշանի անվամբ իրենց ֆիրմային անվանումը՝ «Միսս Արմենիա» հիմնադրամը գրանցելը։ Դա նույնն է, որ, ենթադրենք, […]

«Անհարմար ա, էլի, ո՞ւմ եք տուգանում». ԱԺ-ում կրքերը թեժ են

Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ հերթական նիստում քննարկեց աշնանային նստաշրջանի եւ նիստերի օրակարգերին վերաբերող մի շարք հարցեր։ Այդ թվում էր նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը դարձավ պատգամավորների, ավագանու անդամների եւ կառավարության ներկայացուցի միջեւ լեզվակռվի պատճառ։ Օրենքի նախագծի համաձայն, սեփականության կամ […]

Գայթակղել է. Ժողովուրդ

Մինչ միջազգային փորձագիտական կագմակերպությունները պնդում են, որ «Լիդիանի Արմենիա»–ի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախա­գիծը չունի պատշաճ թնապահպանական գնահատական, այս ընթացքում ՀՀ կառավարությունը արտոնություններ է տալիս ընկերությանը։ Օրաթերթը տեղեկացավ որ կառավարության որոշմամբ երեկ ընկերությունը ստացավ ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի վճարման արտոնություններ։ Ի դեպ, ընկերությունը նախատեսում Է Ամուլսարի հանքում արդյունահանել 2 մլն ունցիա ոսկի եւ 3 մլն ունցիա […]

«Այդ նապաստա­կին մենք գործողություն ենք անելու, որը հասարակությունը կտեսնի». Հայկական Ժամանակ

Ազգային ժողովի նախկին ոդատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մուլտֆիլմեր է նկարում Աժ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության այն պագամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից: Թերթի հետ զրույցում Աժ ընտրությաններում հաջողություն չարձանագրած Հակոբյանն ասաց, որ մուլտֆիլմերի հիմնական մասը պատրաստ Է, մնում Է ծրագրերից շեղված պատգամավորների նկարներն ավելացվի։ – Պարոն Հակոբյւսն, ճի՞շտ է, որ քաղաքական մուլտֆիլմեր եք նկարահանում։ – […]

Մանիպուլյացիա. Ժամանակ

Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենա­վառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարե­վերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 մի­լիոն դոլարի ներդրումը: Ասում են՝ նույնիսկ վարչապետի հովանավոր Սամվել Կարապետյանն է լվացել ձեռ­քերն ու այլևս չի հավատում Կարեն Կարապետյանի սինգապուրյան հրաշքին: Համենայնդեպս, մամուլը […]

Ում գլխին կջարդվի. Ժամանակ

2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր ազգային թիմում տեղի է ունեցել դավաճանություն: Մասնավորապես, Ալբանիայի հետ հանդիպումից հետո Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Գևորգ Կասպարովը, ազգի դավաճանի պիտակ ստանալով, Հայրապետյանի կողմից հեռացվեցին Հայաստանի ազգային հավաքականից: Կարծում ենք՝ բոլորի համար էր պարզ, որ այս ֆուտբոլիստներն ամենևին էլ դավաճաններ […]

Չաղ բիզնես. Հայկական Ժամանակ

Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքելով armtimes.com-ի «ԱԺ-ի բուֆետը կռվախնձոր՝ ռեփերի եւ հրուշակագործի միջեւ. ի՞նչ կապ ունի Արա Բաբլոյանը» վերտառությամբ հոդվածին, պարզաբանել են կառույցի բուֆետի շուրջ բարձրացած աղմուկը: Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ ԱԺ բուֆետը շուտով կառավարվելու է նոր ՍՊԸ-ի կողմից, իսկ ներկա ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանն armtimes.com-ի հետ հարցազրույցում ասել էր, որ […]

Ամենակասկածելին «խոպանչիների» կանա՞յք են. Առավոտ

Որ անապահովության նպաստների համակարգը պետք է բարելավել՝ դա ակնհայտ է։ Կան մարդիկ, ընտանիքներ, որոնք ապրում են միջին կամ նույնիսկ միջինից բարձր նյութական ստանդարտներով, բայց չեն խորշում կոռուպցիոն սխեմաներ օգտագործելով՝ ստանալ այդ նպաստների գումարները՝ կտրելով դրանք իսկապես կարիքավորների բերանից։ Բայց այն, ինչ արվում է հիմա՝ «չափանիշների խստացում» անվան տակ, նախ՝ բացարձակապես չի խոչընդոտում վերոհիշյալ կոռուպցիոն սխեմաներին, […]

Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստ է տարածքներ տալ, եթե. Հրապարակ

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը գաղտնիք չի համարում, որ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ռազմական բալանսը խախտված է, Ադրբեջանն ավելի հզոր սպառազինություն ունի, քան մենք։ Եվ դա այդպես է 1992 թվականից ի վեր։ Բայց նա գաղտնիք համարեց այն, թե մենք այս տարիներին որքանով ենք կրճատել այդ տարբերությունը՝ հօգուտ մեզ։ Նշեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի