16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ճակատագրական. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը մտադրված է նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ իր ձեռքում պահել իշխանական լծակները: Սակայն օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել անգամ շատ կուսակիցների մոտ եւ վարչապետ դառնալու որոշման մասին հարցերին անորոշ պատասխաններ է տալիս: Իսկ իրենց ապագայով անհանգստացած թիմակիցներին խորհուրդ է տվել սպասել մինչեւ ապրիլ:

Բայց իշխանական ճամբարում բոլորը համոզված են, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը հենց Ս. Սարգսյանն է լինելու: Եւ արդեն սցենարներ են գծվում: Ըստ օրաթերթին հասած լուրերի՝ հաջորդ տարի ՀՀԿ «ճակատագրական» նիստերից մեկում որոշում կկայացվի, որ մեր երկրի անվտանգության նկատառումներից ելնելով՝ խիստ անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ վարչապետ, իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ կնշանակվի առաջին փոխվարչապետ` համակարգելու տնտեսության ոլորտը:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ